3 պարզ կանոն, որոնք կօգնեն նվազեցնել օգտագործվող կալորիաների քանակությունն ու ազատվել ավելորդ քաշից


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Ավելորդ քաշից ազատվելու և գեղեցիկ ու սլացիկ կազմվածք ձեռք բերելու մասին շատերն են երազում, սակայն խնդիրն այն է, որ սխալ մոտեցման դեպքում նիհարելու գործընթացը կարող է բավական երկարատև լինել։

Այս խնդրի դեմ պայքարը սովորաբար մտազուգորդվում է խիստ սննդակարգերի ու հատուկ մարզումների հետ, սակայն նման մեթոդները ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ որոշակի առողջական խնդիրների պատճառ են դառնում։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ իրականում ցանկալի արդյունքին հասնելու համար շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ մի քանի պարզ փոփոխություն անելն անգամ կարող է շատ արդյունավետ լինել։

Ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին կարգի բերել սննդակարգն ու նվազեցնել օգտագործվող կալորիաների քանակությունը, սակայն ընդհանուր սննդակարգի կալորիականությունը նվազեցնել ոչ բոլորին է հաջողվում։ Այնուամենայնիվ կան շատ պարզ կանոններ, որոնց հետևելը կօգնի հասնել ցանկալի արդյունքին։

 

 

Սննդաբան Ելենա Կալենն իր ինստագրամյան էջում ներկայացրել է երեք պարզ կանոն, որոնք կօգնեն հեշտությամբ նվազեցնել օգտագործվող կալորիաների քանակությունն ու այդ կերպ ազատվել ավելորդ քաշից։ Մասնագետի խոսքով՝ ավելորդ կիլոգրամների կուտակումը որպես կանոն պայմանավորված է լինում սննդի չարաշահմամբ, ուստի առաջին հերթին հարկավոր է պայքարել հենց այս խնդրի դեմ։


Չսնվել համակարգչի կամ հեռուստացույցի առջև

Ինչպես նշում է Կալենը՝ սնվելիս հեռուստացույց դիտելը կամ համակարգչով ու այլ գաջեթներով զբաղվելը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և թույլ չի տալիս գլխուղեղին ժամանակին արձագանքել քաղցի հագեցման վերաբերյալ մարսողական համակարգի տված ազդանշաններին։ Այս ամենի հետևանքով մարդը չի հասկանում, որ արդեն հագեցել է և նորմայից շատ է ուտում։


Խուսափել «արհեստական» մթերքից

Սննդաբանը խորհուրդ է տալիս հրաժարվել արագ սննդի, տարատեսակ քաղցրավենիքի, գազավորված ըմպելիքների և նմանատիպ այլ վնասակար մթերքի գործածությունից, քանի որ նման սննդակարգը գրգռում է ստամոքսն ու մշտապես որևէ բան ուտելու ցանկություն առաջացնում։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը հորդորում է հագեցնել սննդակարգը թարմ մրգերով, բանջարեղենով ու հնարավորինս քիչ վերամշակված բնական մթերքով։

Քաղցած չմնալ

Ինչպես բացատրում է սննդաբանը՝ քաշի նվազեցման առանցքային սկզբունքը սննդի ընդունումն է քաղցի առաջին իսկ նշանի դեպքում և հագենալուն պես սնվելը դադարեցնելը։ Եթե մարդը քաղցած է լինում, նրա օրգանիզմն սկսում է պաշարներ կուտակել, ինչի հետևանքով քաշը շատ ավելի դանդաղ է նվազում։





Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․