Որպեսզի երեխան հաճախ չհիվանդանա, հետևեք բժիշկ Կոմարովսկու 10 կանոններին


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Յուրաքանչյուր մայր ցանկանում է, որ երեխան առողջ լինի և քիչ հիվանդանա: Բայց ինչպես երեխային պաշտպանել միկրոբներից, վիրուսներից, տարբեր ինֆեկցիաներից, երբ նա գնում է դպրոց կամ մանկապարտեզ:

Բժիշկ Կոմարովսկին առաջարկում է 10 ոսկե կանոն այս խնդրի լուծման համար:

1. Երեխան պետք է հնարավորին չափ շատ լինի մաքուր օդին.

Արգելեք երեխաներին հեռուստացույցից, համակարգչից օգտվել: Դրա փոխարեն նրա հետ պետք է զբոսնել, թողնել խաղա տարբեր մանկական խաղեր, վազի, թռչի: Նման դեպքում պետք է ուշադրություն դարձնել հագուստին, որպեսզի երեխայի համար հարմարավետ լինի, և նա չքրտնի:

2. Երեխայի լավագույն հանգիստը քաղաքից դուրս գնալն է.

Եթե ունեք ամառանոց կամ գյուղում բարեկամներ, ապա ձեր բախտը բերել է: Ոչինչ չի կարող ավելի օգտակար լինել իմունային համակարգի համար, ինչպես մաքուր օդը, թարմ միրգն ու բանջարեղենը,  թարմ կաթը, ոտաբոբիկ քայլելը և գետակում լողալը: Տարեք երեխաներին լիճ կամ սար, այլ ոչ մարդաշատ հանգստյան վայրեր:

3. Մի չարաշահեք ախտահանումը.

Նման պայմաններում մեծացած երեխան վիրուսների և միկրոբների համար համեղ պատառ է: Փոշու և կեղտի փոքր քանակությունը կոփում է երեխայի իմունային համակարգը: Այսպես, եթե երեխան զբոսանքի ժամանակ խնձորը գցում է գետնին, անձեռոցիկով մաքրեք այն և տվեք թող ուտի: Վախենալու ոչինչ չկա:

4. Մի տարվեք դեղատնային վիտամիններով.

Նույնիսկ ամենալավ վիտամինները քիմիական ծագում ունեն: Օգտակար նյութերը երեխան պետք է ստանա բնական ճանապարհով.  մրգերի, բանջարեղենների, կաթնամթերքի և մյուս մթերքների միջոցով:

5. Երբեք մի ստիպեք երեխային ուտել.

Եթե երեխան առողջ է և հրաժարվում է ճաշից, ապա մեղավորը մայրն է: Ուղարկեք նրան մաքուր օդին հեծանիվ քշելու, էներգիա ծախսելու և նա կվերադառնա տուն մեծ ախորժակով:

6. Մի տվեք երեխային չափազանց շատ քաղցր.

Արագ ածխաջրերը խանգարում են նորմալ նյութափոխանակությանը և նպաստում ճարպակալմանը: Անհրաժեշտ է չափավորել շոկոլադը, կոնֆետները և կոկա-կոլան: Դրա փոխարեն գնեք երեխաների համար խնձոր, բանան, խաղող, այլ մրգեր և հատապտուղներ:

7. Հետևեք երեխաների աղեստամոքսային համակարգի բնականոն աշխատանքին.

Մշտական փորլուծություններն ու փորկապությունները թուլացնում են երեխայի իմունային համակարգը: Դա է պատճառը, որ երեխայի աղիքները պետք է աշխատեն ժամացույցի նման: Դրանում ձեզ կօգնեն այն մթերքները, որոնք ունեն բջջանյութի մեծ քանակություն՝ շիլաներ, բանջարեղեն: Անհրաժեշտ է, որ երեխան ստանա հեղուկի նորմալ քանակություն և չսնվի միայն չոր ուտելիքներով:

8. Սենյակում պահպանեք նորմալ ջերմաստիճանային ռեժիմ.

Պարբերաբար մանկական սենյակը մաքրեք խոնավ շորով և քնելուց առաջ անպայման օդափոխեք: Երեխայի սենյակից հանեք բոլոր տեսակի գորգերը, փափուկ կահույքը և ծանր վարագույրները: Դրանք շատ հաճախ ալերգիայի պատճառ են դառնում:

9. Մի վախեցեք մանկական հիվանդություններից.

Շատ ծնողներ վախենում են, երբ երեխան մանկապարտեզում քութեշ կամ կարմրուկ է հիվանդանում: Եթե երեխան չհիվանդանա փոքր տարիքում, հետագայում բարդությունների հավանականությունը մեծ է: Այնպես որ` մանկական հիվանդություններն ավելի լավ է տանել փոքր տարիքում:

10. Երեխային նախապատրատեք մանկապարտեզին.

Դեռ մեկ տարի շուտ պետք է երեխային սովորեցնել մանկապարտեզի ռեժիմին: Չի կարելի սահմանափակել երեխայի շփումն այլ երեխաների հետ: Ավելի հաճախ թողեք երեխաներին իրենց տատիկների և պապիկների հետ: Այդ դեպքում նա ավելի շուտ կսովորի մանկապարտեզին: Այսպես կարելի է խուսափել սթրեսից, որը նույնպես հիվանդությունների պատճառ է դառնում:

Այս հասարակ կանոններին պետք է հետևեն բոլոր ծնողները: Հավատացնում ենք, որ երեխաները էլ ավելի առողջ կդառնան:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․