Կեսարյան հատումն ու բացասական կողմերը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Այս թեման պարզաբանում է գինեկոլոգ Նելլի Նահապետյանը:

Կեսարյան հատումը իրենից ներկայացնում է պտղի դուրս բերումը վիրահատական միջամտության միջոցով, այսինքն պտուղը դուրս է բերվում ոչ թե սեռական ուղիներով, այլ որովայնի առաջնային պատի, արհեստականի շերտերի և արգանդի շերտի վրա կատարվող կտրվածքից հետո:

Նելլի Նահապետյան գինեկոլոգ

- Ինչպես Ցանկացած վիրահատության միջամտություն, կեսարյան հատումն նույնպես ունի իր ցուցումները: Ցուցումները բաժանվում են երկու մասի` բացարձակ ցուցումներ, երբ կեսարյան հատում չանելը անհնար է և հարաբերական ցուցումներ, երբ որոշակի սպասողական տակտիկա ենք վարում, երբ հարաբերական ցուցումները կվերածվեն բացարձակի:

Բացարձակի մեջ բավական քանակ կա, առանձնացնեմ մի քանիսը` նեղ կոնքը, երբ պտղի գլուխը անհնար է, որ անցնի, այսինքն գլխի չափերը ավելի մեծ են քան կոնքի խոռոչը, կնոջ սեռական օրգանների, միզապարկի, աղիների, կոնքի ոսկրերի ուռուցքային պրոցեսը, երբ անհնար է ծննդաբերել բնական ուղիներով, արգանդին սպառնացող պատրպածքը, կոնքոսկրերի դեֆորմացիաները, պտղի սուր հիտոկսիա և պորտալարի վտանգը:

Կա դաժան տարբերակ կնոջ հանկարծամահությունը կամ ակոնիկ վիճակները: Կեսարյան հատումն ունի իր բացասական կողմերը` վերքի լավացման խնդիրներ, թարախակալում, կրկնակի հղիության ժամանակ անլիարժեքություն, արգանդի պատրվածքի խնդրի առաջացում և այլն: Վերքերը լավանում են, եթե առաջնային ձգման ժամանակ ոչ մի բորբոքային պրոցես չի լինում` 5-7 օրվա ընթացում կարող են լողանալ, օգտագործել օճառներ և այլ հեղուկներ: Իսկ ներսում դեպի արգանդը գնացող վերքերը, օրգանիզմը, ինչպես սովորական ծննդաբերության ժամանակ վերականգնվում է 40 օրվա ընթացքում:

Կեսարյան հատումից հետո հաջորդ երեխայի ծնունդը նախատեսվում է 1.5-2 տարի հետո: Ցանկալի չէ կեսարյան հատմամբ 3-ից ավել երեխա ծծնդաբերել, բայց դա դոգմա չէ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․