Ղարաբաղյան բարբառից բառեր, որոնց իմաստը երբեք չեք կռահի


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Հրաշալի բնությունից, սրտաբաց հյուրասիրությունից ու տեսարժան վայրերից բացի՝ Արցախը գրավում է նաև իր բարբառով: Անհավանական բարդ, հետաքրքիր, տեղ-տեղ նաև զավեշտալի ու անկանխատեսելի բովանդակությամբ շատ բառեր կան, որոնք սիրով կկիսվենք ձեզ հետ արցախյան բարբառի իմացության մեր վերջին նվաճումներով :)

Զգուշացում. շատ բառեր առաջին անգամից արտաբերել չի ստացվի, սակայն, ինչպես ասում են՝ ցանկության դեպքում անհնարին ոչինչ չի լինում:

Քռթանթռուշ-մողես

Ըլբաստրակ-նապաստակ

Տփքշերի-չղջիկ

Ուռութանա-լուսաբաց

Ըժմաժենք-արևամուտ

Դբուրուգյուն-երեկո

Ուրխտեղ-քթանցք

Ծծեյն-ճկույթ

Խզյատակ-վիզ

Կռնատակ-թևատակ

Դաբան-կրունկ

Ղարաչի-կռվարար

Լոդր-ալարկոտ

Բրանի-դդում

Փարդա-վարագույր

Կնոխե-վաղուց

Ճղոպուր-ընկույզ

Տկճոր-գաճաճ

Տկողեն-պնդուկ

Չայդան-թեյնիկ

Ռխկալի-կափարիչ

Յեփիրվերդի-այրի կին

Սանգիլեղ-հանգիստ

Կռզնոտ-խուճուճ

Մին հվուրան-մի պահ

Կճեխաշ-ատամհատիկ

Ծուլուվ-թուք

Վննկյալիք-վերադարձ

Խլշտրափած-ուշագնաց

Հոքյումաթ-պետություն

Մուկլիմանդիլ-սարդոստայն

Շնմիճեճ-խառնաշփոթ

Միճեճ-քարկապ

Պլհեյդար-անհավասարակշռված

Շուլուղ-կատակ

Գյափ-հումոր

Պղոճ-բլոճ

Մոկուն-մուկ

Ըռնատ-առնետ




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․