Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Այս հարցի պատասխանը պարզելու համար ես ֆեյսբուքյան մի խմբում այս հարցով դիմել էի տղամարդկանց:
Ահա ներկայացնում եմ ձեզ տղամարդկանց կողմից ամենահաճախ տրված պատասխանները.
1. «Ես քեզ չեմ հարգում»: Զույգերը, որոնք արդեն որոշ ժամանակ ապրել են ամուսնության մեջ, գիտեն, որ տղամարդիկ կարիք ունեն վստահության ավելի, քան որևէ մի ուրիշ բանի: Կնոջ խոսքերն այն մասին, որ ինքը չի հարգում իր ամուսնուն, կարող են կործանիչ լինել ամուսնու համար:
2. «Չէի՞ր կարող կանգնել ու ինձ լսել»: Կինն անհարգալից վերաբերմունք է դրսևորում իր ամուսնու նկատմամբ, երբ մշտապես տալիս է հարցեր, որոնք լի են քննադատությամբ: Տղամարդը կարիք ունի, որ կինը գնահատի իր խորհուրդներն ու կարծիքները, անգամ եթե դրանք այնքան էլ կնոջը դուր չեն գալիս: Եվ սխալ քայլ է, երբ կինը մշտապես կասկածի տակ է առնում իր ամուսնու գիտելիքները:
3. «Ինչո՞ւ չես կարող լինել, ինչպես…»: Օրինակ բերելով ուրիշ տղամարդկանց, մենք բառացիորեն այս միտքն ենք ասում՝ «Դու չես կարող հաջողության հասնել: Քո դերը՝ որպես ամուսին քեզ մոտ չի հաջողվել»: Տղամարդը ցանկանում է, որ կինը հավատա իր ուժերին ու կարողություններին: Մի´ ասեք. «Այս գործից դու գլուխ չես հանում, ավելի լավ է ծանոթներիցս մեկին խնդրեմ, որ ինձ սովորեցնի» կամ «Մոռացի´ր, ես ինքս կանեմ»: Ձեր ամուսնուն անգամ չհաջողվեց փորձելը, դուք չտվեցիք նրան հնարավորություն:
4. «Ես ախր ասում էի քեզ…»: Ոչ ո´ք, ոչ միայն տղամարդիկ, ոչ ոք չի սիրում, երբ իրեն հիշեցնում են գործած սխալների մասին:
5. «Մենք պետք է զրուցենք»: Այս արտահայտությունը ասես ընդգծում է զրույցի անհրաժեշտությունը, սակայն շատ հաճախ մարդկանց մոտ ընկալվում է որպես նշան, որ իրենք ինչ-որ տեղ սխալվել են, կամ մի լուրջ բան է կատարվել: Այս պատճառով, հարկ է հնարավորինս խուսափել այս արտահայտությունից, որովհետև, վերջիվերջո, գուցե դո՞ւք եք սխալ: Ավելի լավ է ասել՝ «Կարո՞ղ ենք երեկոյան խոսել մի կարևոր հարցի շուրջ» կամ «ե՞րբ է քեզ հարմար, որպեսզի զրուցենք»:
6. «Ես քեզ չեմ սիրում այլևս: Ես ուզում եմ, որ բաժանվենք»: Կա՞ն արդյոք խոսքեր, որոնք կարող են ավելի շատ վիրավորել: Հաճախ մարդիկ սերն ընկալում են որպես զգացմունք: Սերը, սակայն, ընտրություն է և ո´չ պարզապես զգացմունք: «Բաժանություն» բառը երբեք պետք չէ կիրառել ամուսնության մեջ: Մի գեղեցիկ օր պարզապես արտասանված այս խոսքերը կարող են կրկին վերադառնալ: Զույգերը կարող են հաղթահարել ամեն բան ամուսնության մեջ, բայց պե՞տք են արդյոք վերքեր, որոնք հետագայում շատ դժվար կլինի բուժել:
7. «Ես չպետք է ամուսնանայի քեզ հետ»: Երբ կինն ասում է այս խոսքերն ամուսնուն, նա ուզում է ասել, որ ամուսինն է իրենց ընտանիքի բոլոր խնդիրների պատճառը: Ամեն բան նրա մեղքով է:
Եկեք ուշադիր լինենք մեր խոսքերի հանդեպ, այնպես, ինչպես մեր փողի, ժամանակի և ռեսուրսների հանդեպ: Այն, ինչ կարող ենք ասել, կարող է բերել մեզ և ուրիշներին շինություն, սակայն կարող է նաև ցավ պատճառել ու, երբեմն, անդառնալի հետևանքներ ունենալ: Ուստի եկեք մեր խոսքերը կիրառենք խանդավառություն բերելու, ոչ թե նվաստացնելու համար:
Մարկ Մերիլ