Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Եթե դուք սիրում եք բանան և նկատել եք բանանի վրայի սպիտակ «թելերը», ահա թե ինչ պետք է իմանաք դրանց մասին:
Բանանը դեռ վաղուց դարձել է շատերի սիրած միրգը։ Այն ունի յուրահատուկ համ, որը դուր է գալիս գրեթե բոլորին։ Սակայն, անկախ նրանից, սիրում եք արդյոք բանան, թե ոչ, նկատած կլինեք բանանը մաքրելու ժամանակ արտահայտիչ սպիտակ թելերը։
Դրանք կպչում են ձեռքերին և պտղին, իսկ համը մի փոքր քաղցր է և այն շատ փափուկ է։ Այդ թելերին անվանում են ֆլոեմա (երկրորդային կեղև), և ստորև մենք ձեզ կպատմենք ֆլոեմայի մասին ավելի շատ մանրամասներ։
Ի՞նչ է ֆլոեման
Ֆլոեման բույսի ուղեկցող հյուսվածքն է, որի միջոցով կատարվում է ֆոտոսինթեզ։ Բանանի դեպքում այն պորտալարի դեր է խաղում՝ երիտասարդ պտուղներն այնպիսի նյութերով ապահովելով, որոնք անհրաժեշտ են ամբողջական աճի համար։
Այդ թելերն ամբողջովին անվնաս են, նրանց առկայությունը և չափերն ամենևին կապ չունեն բանանի որակի հետ։ Եվ եթե դուք ձեզ գուրման եք համարում, կարող եք հանգիստ օգտագործել այդ թելերը։
Բացի այդ՝ բանանի ֆլոեմայի մեջ կան նաև օգտակար հյուսվածքներ, վիտամիններ և հանքանյութեր, որոնք կան բանանի փափուկ մասի մեջ։ Հուսով ենք, որ այս տեղեկատվությունը ձեզ հետաքրքրեց։