Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Սպանախը, թեև չի առանձնանում համային վառ արտահայտված հատկանիշներով, բայց շատ օգտակար և բուժիչ հատկություններով օժտված բանջարեղենային բույս է։
Պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ մի շարք նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, անգամ ճարպեր, բջջանյութ, շաքար, կրախմալ, օրգանական թթուներ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր, յոդ, սելեն, ցինկ, պղինձ, և այլ հանքանյութեր։ Հարուստ է А, С, Е, D, К, Н, РР, ինչպես նաև В խմբի վիտամիններով։ Կարոտինի պարունակությամբ սպանախը զիջում է միայն գազարին։
Սպանախի կալորիականությունը
100գր սպանախի կալորիականությունը 20 կկալ է։
Օգտակար հատկությունները
Սպանախը բարձրացնում է իմունիտետը, օգտակար է ավիտամինոզի, ինչպես նաև հյուծվածության դեպքում և ծանր հիվանդություններից հետո։
Դրական ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, ամրացնում է անոթների պատերը, նվազեցնում այտուցվածությունը, նպաստում արյան ճնշման կարգավորմանը, լավացնում է արյան կազմը։
Կանոնավոր օգտագործման դեպքում նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը, արգելակում է քաղցկեղի զարգացումը։
Բարենպաստ ազդեցություն է թողնում մարսողական համակարգի վրա, լավացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը և ուժեղացնում է աղիների գալարակծկանքը, կարգավորում է նյութափոխանակությունը, նպաստում է օրգանիզմից խարանների և ռադիոնուկլիդների դուրսբերմանը։
Շատ լավ է ազդում վահանաձև գեղձի աշխատանքի վրա։
Հանգստացնում է նյարդային համակարգը, օգնում է հաղթահարել անքնության խնդիրը։
Խորհուրդ է տրվում հղի և կերակրող կանանց, քանի որ նվազեցնում է երեխայի օրգանիզմում պաթոլոգիաների առաջացման վտանգը։
Անհրաժեշտ սննդամթերք է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար։
Շատ օգտակար է երեխաների համար, քանի որ պարունակում է երեխայի զարգացման խանգարումները կանխող բազմաթիվ վիտամիններով և հանքանյութերով։
Օգտակար է տեսողության լավացման համար, կանխում է աչքի մի շարք հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև ցանցաթաղանթի շերտազատումը։
Օգտակար է նաև ատամների և լնդերի համար։
Դանդաղեցնում է ծերացման գործընթացները և բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի վրա։
Հակացուցումները
Սպանախը թրթնջակաթթու է պարունակում, որի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների առաջացման։ Խորհուրդ չի տրվում օգտագործել միզաքարային հիվանդության, երիկամային քարերի և խոցային հիվանդության, ինչպես նաև օրգանիզմում աղափոխանակության խանգարումների դեպքում։