Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մազերը ներկելու ժամանակակից մեթոդները հաճախ չորացնում ու վնասում են ձեր մազերը: Այդ ինչպե՞ս է եղել, որ մեր տատիկները նույնպես ներկել են մազերը, բայց դրանք չեն վնասել այնքան, ինչքան մերը:
Գաղտնիքը բացահայտված է. նրանք մազերը ներկում էին բնական միջոցներով:
Մազերը ներկելու այս բնական եղանակն անգործ կթողնի վարսավիրներին:
Ձեզ անհրաժեշտ է.
- 2 ճաշի գդալ կոնյակ
 - 2 ձվի դեղնուց
 - 2 թեյի գդալ մանրացրած սուրճ
 - 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ
 - ջուր
 
Ինչպես ներկել մազերը
- Ափսեի մեջ իրար խառնեք սուրճը, կոնյակը, ձվի դեղնուցն ու բուսայուղը
 - հետո ավելացրեք ջուրն այնպես, որ թանձր զանգված ստացվի
 - լվացեք մազերը շամպունով, թողեք դրանք չորանան, սանրեք և բաժանեք հավասար մասերի
 - կոսմետիկ վրձնի օգնությամբ մազերին հավասարապես քսեք ստացված զանգվածը
 - գլխին հագեք պոլիէթիլենային գլխարկ
 - այդպես թողեք 20 րոպե, ապա մազերը ևս մեկ անգամ լվացեք շամպունով
 
Եթե ձեզ առաջին անգամից չհաջողվի ստանալ ցանկալի արդյունքը, այս գործողությունը կարող եք կրկնել նաև 1 օր հետո: 3 անգամից հետո արդյունքն իրեն սպասել չի տա:
Այս դիմակը նաև հրաշալի ամրացնում ու փափկեցնում է մազերը:
