Ինչպես սնվել երեկոյան և նիհարել


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Հետազոտությունները մինչև այժմ չեն կարող տալ սպառիչ պատասխան, թե ինչու է երեկոյան սնվելը ավելացնում քաշը, սակայն շատերը պնդում են, որ դա պայմանավորված է դանդաղ նյութափոխանակությամբ: Երբ մարմինը պատրաստվում է քնելուն, մարսողությունը դանդաղ է ընթանում և խոչնդոտում է հանգիստ քնելուն:

Ինչ ուտել երեկոյան

Խորհուրդ է տրվում երեկոյան ուտել սպիտակուց և ածխաջրածին պարունակող սնունդ: Երեկոյան սնունդը կարող է պարունակել.

.Ընկույզ և միրգ
.Հացահատիկային բաղադրիչներ
.Քիչ ճարպեր
.Ցածր յուղային մածուն
.Վարսակի ալյուր նուշի կաթով
.Բարակ շերտով հաց

Եթե ունեք շաքարախտ երեկոյան սննդի մասին պետք է խորհրդակցեք սննդաբանի հետ:

Ինչ չի կարելի ուտել երեկոյան

Մոռացեք անառողջ սննդի մասին: Մի սնվեք չափից շատ սպիտակուցային և ճարպային սննդով: Շատ սպիտակուցներ է պարունակում միսը: Այն մեծ էներգիա է պահանջում մարսողության համար, որը կարող է խաթարել քունը: Երեկոյան օգտագործեք սպիտակուց, բայց չափավոր: Նույնը վերաբերվում է ճարպային սննդին:

Մի օգտագործեք քաղցրավենիք

Խուսափեք քաղցրավենիքից, դրանք բարձրացնում են շաքարի մակարդակը արյան մեջ և էներգիայի մակարդակը միանգամից ընկնում է, դա վատ է ազդում քնին:

Հրաժարվեք ալկոհոլից

Ալկոհոլը ոչ միայն վատ է ազդում քնին, նաև կարող է հանգեցնել գիրության:

Քանի ժամ առաջ ուտել

Աշխատեք սնվել քնելուց 3 ժամ առաջ: Քնելուց 1 ժամ առաջ սնվելը խանգարում է նորմալ մարսողությանը և չի թողնում հանգիստ քնել:

Խուսափեք կոֆեինից

Քնելուց առաջ մի օգտագործեք սուրճ, սոդայաջուր, շոկոլադ:

Չափավոր օգտվեք խոհանոցից

Հետևեք ինչ եք ուտում կեսօրին, ինչ քանակությամբ և ինչ կարող եք ուտել ուշ երեկոյան, որպեսզի չփչացնեք կազմվածքը:

Խմեք տաք ըմպելիքներ

Երեկոյան կարելի է խմել թեյ, տաք ջուր կիտրոնով, մեղրով, դարչինով:

Կողպեք խոհանոցը

Դա միակ միջոցն է նրանց համար, ովքեր չեն կարողանում քիչ ուտել: Ընդունեք կանոն. խոհանոց չգնալ գիշերվա 8-ից հետո:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․