Խորոված սոխը եզակի բուժիչ միջոց է


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Այն, որ սոխն ունի հզոր հակաբակտերիալ ազդեցություն, գիտեն բոլորը: Թարմ սոխի հյութի ու մեղրի օգնությամբ հնարավոր է բուժել բրոնխիտն ու թոքաբորբը, ինչպես նաև ազատվել հազի նոպաներից: Քերած սոխով կոմպրեսներն օգնում են ականջի ցավերի դեպքում, անգամ կարող են իջեցնել մարմնի ջերմությունը, եթե նրանք դնել ոտքերի վրա:

Սակայն քչերը գիտեն, որ օգտակար է ոչ միայն թարմ, այլ նաև խորոված սոխը: Ջերմային մշակման ժամանակ այն չի կորցնում իր օգտակար հատկությունները:

Խորոված սոխ

1. Խորոված սոխն օգնում է բուժել խոցերն ու երկար չապաքինվող վերքերը: Խորովեք սոխը կեղևով և դրեք այն ախտահարված հատվածների վրա այնքան, մինչև որ նկատելի լինի վիճակի բարելավում:

2. Կարող եք օգտագործել մկնոռի (չիբանների) բուժման համար: Օրական 20 րոպե տաք սոխով կոմպրեսը պահեք վնասված հատվածի վրա, և շատ շուտով չիբանը կանհետանա:

3. Խորոված սոխի միջոցով հնարավոր է անգամ բուժել թութքը: Սոխով կոմպրեսը պարունակում է ախտահանող հատկություններ և օգնում է մաշկի հյուսվածքներին արագ վերականգնվել:

4. Խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել սննդի մեջ բոլոր նրանց, ում մոտ նկատվում են արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ: Ինֆարկտից կամ ինսուլտից հետո խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել խորոված սոխ:

5. Խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել նաև նրանց, ովքեր տառապում են շաքարային դիաբետով կամ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումներով: Խորոված սոխի մեջ առկա ծծումբն ու երկաթն օգնում են կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և օգնում են ենթաստամոքսային գեղձին ու լյարդին նորմալ աշխատել

6. Խորոված սոխի օգտագործման դեպքում բարելավվում է հիպերտոնիայով ու աթերոսկլերոզով հիվանդների վիճակը: Սոխն օգնում է անոթներին մաքրվել՝ ազատվելով խոլեստերինային կուտակումներից, և կանխում է արյան ճնշման կտրուկ տատանումները:

Խորովելու արդյունքում, ինչպես նշեցինք, սոխը չի կորցնում իր օգտակարությունը, դրա միջից միայն «անհետանում» են եթերայուղերը, որոնք թարմ սոխին հաղորդում են յուրօրինակ համ ու հոտ: Խորովելու համար ցանկալի է ընտրել միջին չափի սոխ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․