Կրծքի հատվածում ծակոցնե՞ր եք զգում․ Լսեք սա


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Կրծքի հատվածում ծակոցների զգացումը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով։ Այն հիմնականում հանկարծակի է առաջանում և կարող է ուղեկցվել շնչառության դժվարություններով, կրծքավանդակի հատվածում անհարմարության զգացմամբ, ցավով, սթրեսով, անհանգստությամբ։

Մկանային լարվածություն։ Այս դեպքում ծակոցներն առաջանում են այն ժամանակ, երբ մեծ քանակով օդ եք շնչում։ Այս դեպքում անհրաժեշտ է հանգստություն պահպանել, հանգիստ շնչել։

Անհանգստություն և սթրես։ Սրանց հետևանքով օրգանիզմը հայտնվում է գերլարված վիճակում։ Լարվածության պահին մարդ կարող է իրեն լավ զգալ, իսկ հանգիստ ժամանակ՝ ծակոցներ կրծքավանդակի հատվածում։

Գերակտիվություն։ Երբ սրտի ռիթմն արագացած է, ավելի ինտենսիվ ենք շնչում, կարող է կրծքավանդակի հատվածում ծակոցների զգացում լինել։

Պերիկարդիտ՝ սրտապարկի բորբոքում։ Այն բուժվում է հակաբորբոքային դեղամիջոցներով, սակայն պահանջում է բժշկի վերահսկողություն։

Առիթմիա՝ սրտի ռիթմի փոփոխություն, որը ևս կարող է հանգեցնել կրծքավանդակում ծակոցի զգացման։ Այս խնդիրը կարող է զարգանալ հետևյալ պատճառներով․

ծխախոտի օգտագործում
տագնապայնություն
սթրես
կոֆեինի չարաշահում
ֆիզիկական ծանրաբեռնվածություն
ճարպակալում։

Սրտամկանի ինֆարկտ։ Սրտամկանի ինֆարկտի դեպքում կարող է սուր, ծակող ցավ առաջանալ։ Այս դեպքում շտապ բժշկական օգնություն է պահանջվում։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․