Ակտիվացված ածուխի օգտակարությունը կանանց համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ակտիվացված ածուխը՝ որպես մատչելի և անվնաս դեղամիջոց, գրեթե հավասարազոր է բնական տնային դեղամիջոցներին:

Ներկայացնում ենք տեղեկություններ այս ավանդական դեղամիջոցի օգտակարության մասին:

Ակտիվացված ածուխը ստանում են կոկոսի կեղևի կամ ծառի ջերմամշակման արդյունքում՝ առանց թթվածնի:

Այն փքանյութ է, որը կարող է ներծծել հեղուկի մոլեկուլները և պահպանել դրանք իր մակերեսին:

Այս դեղամիջոցը՝

Անվտանգ է լորձաթաղանթի համար, եթե այն չափավոր օգտագործեք:
Շատ հեշտությամբ դուրս է գալիս աղիներից:
Թունավոր հատկություններ չունի:
Անվտանգ է աղիների միկոֆլորայի համար:
Պետք է հիշել, սակայն, որ ակտիվացված ածուխի՝ չափից շատ օգտագործումը կարող է կողմնակի հետևանքներ թողնել՝ դիարեա և աղիների անանցելիություն:

Ինչպես է ազդում ակտիվացված ածուխը

1. pH հավասարակշռություն

Ակտիվացված ածուխը ունակ է փոխելու բերանի խոռոչի pH հավասարակշռությունը, կանխելու տհաճ հոտը, ինչպես նաև տարատեսակ հիվանդություններ: Երկու հաբ մանրացրեք, վրան մի քանի կաթիլ ջուր լցրեք, ատամի խոզանակը թաթախեք խառնուրդի մեջ և շաբաթը երկու անգամ մաքրեք ատամները:

2. Խումհար

Ակտիվացված ածուխը օրգանիզմից հանում է թույները: Այն օրգանիզմից հեռացնում է քիմիկատները և քաղցրացնող նյութերը, իսկ եթե այն օգտագործվի ալկոհոլի հետ միասին, կնվազեցնի նրա խտությունը:

3. Դեմքի սև կետիկները

Դեմքի վրայի սև կետիկները հեռացնելու համար 2 ճաշի գդալ հալվեի գելը խառնել ակտիվացված ածուխի մեկ հաբի հետ: Խառնուրդը զգուշությամբ քսել դեմքին: Սպասեք, մինչև չորանա և լվացվեք գոլ ջրով:

4. Ծերացում

Դժվար է հավատալ, բայց ածուխը կանխում է այնպիսի օրգանների բջիջների վնասվելը, ինչպիսիք են լյարդը և երիկամը: Վնասակար մթերքներ օգտագործելուց հետո խորհուրդ է տրվում օրական ընդունել ածուխի 2 պարկուճ. դա կբարելավի նաև վերոնշյալ օրգանների աշխատանքը:

5. Խոլեստերին

Ապացուցված է, որ ածուխը մեկ քառորդով նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը:

6. Որովայնի փքվածություն

Այդ խնդիրը կապված չէ տարիքի հետ: Ոտելուց առաջ 500 մգ ածուխ ընդունեք մեկ բաժակ ջրով:

7. Ջրի մաքրում

Ածուխը կարող է վերացնել ջրի մեջ առկա տարբեր նյութեր: Դա է պատճառը, որ այն օգտագործվում է ջրազտման մեջ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․