Հիանալի միջոց՝ ճյուղավորված մազերից ազատվելու համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Մազերի կանոնավոր հարդարումը կարող է դրանց մեծ վնաս հասցնել։ 

Վարսահարդարիչները, մազերի համար նախատեսված արդուկները մազերի ծայրերի ճյուղավորման հիմնական պատճառներն են։ Բացի այդ մազերը վնասում են նաև քիմիական ներկերը։

Եթե ձեր մազերը ճյուղավորված են ու փխրուն, ապա կարելի է հեշտությամբ վերականգնել որակը՝ կիրառելով պարզ մեթոդները։

1․ Մազերը սանրել զգուշորեն։ Բաժանել այն 2 հատվածի և հյուսել։ Խառնել հավասարաչափ քանակությամբ դեղձի կորիզի յուղ և վիտամին E յուղ ու բամբակի օգնությամբ այն քսել մազերի երկայնքով։ Պահել 2-4 ժամ, հյուսերը քանդել և լվանալ սովորական ձևով։

2․ Հավասարաչափ քանակությամբ խառնել մազերի կոնդիցիոներ և մեղր։ Խառնուրդը քսել լվացած, մի փոքր խոնավ մազերին՝ մազերի կեսից դեպի ծայրեր։ Մազերը հավաքել, գլխին դնել պլաստիկ գլխարկ, վրայից փաթաթել սրբիչ։ Պահել 1-2 ժամ, ապա լվանալ շամպունով։

Կատարել այս պրոցեդուրաներն ամիսը 1 կամ 2 անգամ։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․