Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ինչպես անել, որ աղջիկը սիրահարվի քեզ
1. Եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Կարիք չկա ստելու և հնարովի կերպար ստեղծելու: Չգիտես ինչու, երբ տղան ուզում է դուր գալ աղջկան, սկսում է իրեն սուպերմեն երևակայել, բայց ինչու՞, չէ՞ որ դուք անընդհատ չեք կարողանալու կերպարի մեջ մնալ և օրերից մի օր կթուլանաք: Իսկ այդ դեպքում հիասթափությունը երաշխավորված է:
2. Ինքնավստահ եղեք: Աղջիկներին գրավելու գործում շատ կարևոր գործոն է ինքնավստահությունը:
3. Մի՛ վազեք նրա հետևից: Մի «հիմար» միտք կա՝ մենք սիրում ենք նրանց, ովքեր մեզ չեն սիրում և մերժում ենք նրանց, ովքեր մեզ սիրում են: Ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների մոտ, ավելի շատ հետաքրքիր են այն մարդիկ, ովքեր «անհասանելի են կամ ում դժվար կարելի է հասնել:
4. Պետք է իմանալ նրա թուլությունները: Պարզապես պարտադիր է դրանք իմանալ` ինչ է սիրում, ինչ է լսում, ուր կցանկանար գնալ: Իսկ եթե ձեզ հաջողվում է իմանալ այնպիսի թուլությունների մասին, որոնք նա հաճախ չի բարձրաձայնում, դա արդեն հաղթաթուղթ է ձեր ձեռքում, օգտագործեք այն:
5. Առատաձեռն եղեք:
Գումար մի՛ խնայեք նրան ուրախացնելու և հաճելի նվերներ անելու համար:
6. Փորձեք նրա համար հեղինակություն դառնալ:
Ավելի պատկերավոր ասած` դարձեք նրա համար երկրորդ հայրիկը, ում խոսքը նա հարգում է, ում լսում է և ում կարծիքը կարևորում է:
7. Կանանց շրջանում հաջողություններ ունեցեք:
Ինչպես ասում են՝ ուրիշի աչքը լավագույն հատկանիշն է: Եթե ձեզ հավանում են այլ աղջիկներ և կանայք, ուրեմն ձեր մեջ մի բան կա, որի վրա արժե ուշադրություն դարձնել:
8. Ամեն հարցում նրա հետ մի՛ համաձայնեք:
Ունեցեք ձեր սեփական կարծիքը: Բայց սա չի նշանակում, որ պետք է համառ լինեք և միշտ ձեր ասածը պնդեք:
9. Անկախ եղեք:
Երբեք կախված մի՛ եղեք կնոջից, կամ էլ եթե դա այդպես է, գոնե մի՛ ցուցադրեք:
10. Շրջապատի հոգին եղեք և լավ հումորի զգացում ունեցեք:
Աղջիկները սիրում են գտնվել այն տղայի կողքին, ով միշտ և ամենուր բոլորի ուշադրության կենտրոնում է: