Ինչո՞վ է օգտակար դդումը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ինչպես ցանկացած միրգ և բանջարեղեն, դդումն ունի վիտամինների և հանքային նյութերի իր պաշարը, ինչպես նաև այլ առավելություններ, որոնք այն ցանկալի տարր են դարձնում մարդու սննդակարգում: Եթե անհանգստանում եք ձեր առողջության համար, ապա սկսեք դդում ուտել:

Դդումը լավ է ազդում սրտի և երիկամների աշխատանքի վրա: Դրանում պարունակվող կալիումը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, բացի այդ օգնում է օրգանիզմից դուրս մղել ավելորդ հեղուկը, այսինքն այն նաև հիանալի միզամուղ է:

Դդումի կորիզները` որպես շագանակագեղձի ադենոմայի կանխարգելման միջոց: Տղամարդկանց խորհուրդ է տրվում հաճախ ուտել դդումի կորիզներ, քանի որ դրանցում պարունակվող ցինկի մեծ քանակությունը նպաստում է տղամարդու վերարտադրողական համակարգի ամրապնդմանը և շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելմանը: Դդումի կորիզները նաև չորացնում են, տապակում և ուտում. բավականին համեղ է:

Բացի այդ, դդումը պարունակում է A, C և B խմբի վիտամիններ: A վիտամինը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը և օգնում է պայքարել մրսածության դեմ: B խմբի վիտամինները նպաստում են նյարդային համակարգի ամրապնդմանը, օգտակար են լյարդի համար և նպաստում են ավելորդ խոլեստերինի դուրս մղմանը, նաև խոչընդոտում են ավելորդ քաշի կուտակմանը:

Դդումը կարելի է ուտել ինչպես հում, այնպես էլ խաշած վիճակում: Դրանից պատրաստում են բազմատեսակ ապուրներ, խյուսեր, անգամ ճաշեր: Այնպես որ, շտապեք համալրել ձեր մենյուն դդումից պատրաստված ուտեստներով:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․