Ամենաարդյունավետ բնական միջոցները օստեոխոնդրոզի ախտանշանները մեղմելու համար․ 5 բաղադրատոմս


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Օստեոխոնդրոզը ողնաշարի ամենատարածված հիվանդություններից մեկն է, որն ախտահարում է մարդու հոդերը: Առաջին հերթին այն ազդում է միջհոդային աճառային հյուսվածքների վրա, որից հետո աճառային հյուսվածքը կարող է ամբողջությամբ քայքայվել:

Այս հիվանդությունն առաջացնում է սաստիկ ցավեր, մկանային սպազմներ, վերջույթների թմրածություն, գլխացավեր, ծանրության զգացողություն և այլ տհաճ ախտանշաններ: Հոդերից բացի օստեոխոնդրոզը բացասաբար է անդրադառնում նաև մարդու նյարդային համակարգի վրա։ Սա է պատճառը, որ այս ախտորոշմամբ հիվանդների 20%-ի մոտ նկատվում են հոգեկան խանգարումներ, ինչպես նաև կարող են առաջանալ խուճապային նոպաներ, որոնք որևէ կերպ կապված չեն այս հիվանդության հետ:

Նման տհաճ ախտանշանները մեղմելու համար մարդիկ սովորաբար կիրառում են ցավազրկող դեղամիջոցներ կամ հատուկ քսուքներ, սակայն խնդիրն այն է, որ նման դեղորայքը շատ հաճախ չի լինում ձեռքի տակ, ոչ միշտ է բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ առաջացնում է բավական լուրջ կողմնակի բարդություններ՝ էլ ավելի վատթարացնելով հիվանդի վիճակը։

Նման տհաճ խնդիրներից խուսափելու համար մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ոչ պակաս արդյունավետ, սակայն շատ ավելի հասանելի բնական միջոցներին, որոնք չեն պարունակում վնասակար քիմիական բաղադրիչներ, ինչի շնորհիվ էլ խիստ հազվադեպ են առաջացնում կողմնակի բարդություններ։

Նման դեպքերում բացառություն է կազմում բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ օրգանիզմի անհատական անհանդուրժողականությունը, որի առկայության դեպքում տվյալ դեղամիջոցից հարկավոր է հրաժարվել։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից մի քանիսը, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել ցավն ու տհաճ զգացողություններ՝ չառաջացնելով որևէ կողմնակի բարդություն։

 

 


  • 1 ճաշի գդալ նեխուրի մանրացրած արմատին ավելացնել 1 լիտր գոլ ջուր, թրմել 8 ժամ, այնուհետև քամել։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ մեկական աղանդերի գդալ։





  • 1 ճաշի գդալ գայլուկի կոների փոշին խառնել 1 ճաշի գդալ ոչ աղի ճարպայուղին կամ թարմ կարագին, այնուհետև ստացված քսուքը կիրառել ցավոտ հատվածին քսելու և մի փոքր մերսելու համար։





  • 100 մլ ծովաբողկի հյութն ու 100 մլ օղին խառնել, ավելացնել 1 թեյի գդալ գլիցերին, այնուհետև ստացված խառնուրդը կիրառել ցավոտ հատվածին քսելու համար։ Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է անպայման ծածկել ախտահարված հատվածը տաք ծածկոցով կամ որևէ տաք հագուստ հագնել։



  • 30 գրամ դափնու մանրացրած տերևներին ավելացնել 200 գրամ արևածաղկի յուղ կամ ձիթայուղ, կես ժամ տաքացնել խառնուրդը տաք գոլորշու վրա, այնուհետև քամել ու ստացված յուղը կիրառել ախտահարված հատվածին քսելու և մի փոքր մերսելու համար։



  • Ցավը մեղմելու հիանալի բնական միջոց կարող է լինել նաև բուրավետ կալիզիայի (Callisia fragrans, Каллизия душистая, золотой ус) մանրացրած տերևներով կոմպրեսը, որը հարկավոր է թողնել ախտահարված հատվածին առնվազն 40 րոպե։



Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․