Երիկամները մաքրում ենք քարերից ու ավազից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Գոյություն ունի երիկամները քարերից ու ավազից մաքրելու մի հետաքրքիր և արդյունավետ միջոց: Անհրաժեշտ է վերցնել առանց կորիզի մուգ գույնի չամիչ և սև հատիկավոր պղպեղ: Հոտավետ սև պղպեղ այս բաղադրատոմսում օգտագործել չի կարելի:

Եվ այսպես, ի՞նչ է պետք անել:

Չամիչի հատիկը կիսում ենք երկու մասի, մեջը դնում ենք մեկ հատիկ պղպեղ և կեսերը միացնում ենք: 

Ինչպես է պետք ընդունել: Առաջին օրը պետք է ընդունել 1 չամիչ, երկրորդ օրը՝ 2, երրորդ օրը՝ 3 և այսպես մինչև տասներորդ օրը: 11-րդ օրը նույնպես պետք է ընդունել 10 չամիչ, այնուհետև սկսել նվազեցնել մեկական չամիչով: 12-րդ օրը ընդունել 9 չամիչ, 11-րդ օրը՝ 8 և այսպես մինչև 1 չամիչ:

Չամիչները պետք է ընդունել առավոտյան՝ նախաճաշելուց առաջ և անպայման պետք է լավ ծամել: Եթե 5 և ավել չամիչ ծամելու ժամանակ պղպեղները այրեն լեզուն՝ ջուր խմեք: 21-օրյա կուրսից հետո անհրաժեշտ է 3 օր ընդմիջում տալ և խմել միզամուղ միջոցներ:

Ընդմիջումից հետո նորից անցկացնել նույն կուրսը, այնուհետև նորից 3 օր ընդմիջում տալ, խմել միզամուղ միջոցներ և ուտել ծիրանաչիր: Ընդհանուր առմամբ պետք է ընդունել 3 կուրս: Սկզբում մեզի գույնը կպղտորվի, սակայն քիչ-քիչ կպարզվի: Բուժման կուրսից հետո ուլտրաձայնային հետազոտություն անցեք՝ արդյունքը տեսնելու համար:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ: Առո՛ղջ եղեք:



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․