Հղիության նշանները. ինչպես գլխի ընկնել, որ հղի եք


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Նախածննդյան շրջան
Քանի դեռ չեն եկել դաշտանայի օրերը, կնոջ համար շատ դժվար է հասկանալ` արդյոք հղի է, թե ոչ: Իսկ երբ նկատվում է դաշտանի բացակայություն, առաջին բանը, որ կարող է անել կինը, թեստի միջոցով ճշտելն է: Փոքր սրվակի մեջ լցրեք ձեր առավոտվա մեզը և թեստի ձողիկը (սլաքը դեպի վար, մինչև նշված գծիկը) մինչև 10 վայրկյան պահեք մեզի մեջ ինչպես նշված է ցուցման մեջ:

Հղիության ժամանակ խիստ ավելանում է պրոգեստերոնի քանակը, և սկսում է արտադրվել խորիոնային հորմոն, որի առկայության դեպքում է հղիության թեստի վրա հայտնվում է երկրորդ խազը: Իսկ եթե միայն մեկ խազ է հայտնվում, ապա հղի չեք: Թեև պատահում են դեպքեր, երբ թեստերը ժամկետանց կամ անպիտան են լինում, հետևաբար սխալ արդյունք են ցույց տալիս: Եթե շարունակում եք կասկածել` հղի եք, թե ոչ, հանձնեք արյան անալիզ: Խորիոնային հորմոնի առկայությունն ստուգվում է նաև արյան անալիզով, որը համարվում է առավել հավաստի ցուցիչ:

Հղիության առաջին նշաններից է նաև լցված և զգայուն կուրծքը: Խորիոնային հորմոնը երբեմն ազդում է նաև միզուղիների վրա, և հաճախակի միզարձակման ցանկություն է առաջանում: Առաջանում է քնկոտություն, սրտխառնոց և արագ հոգնածություն։ Դա տեղի է ունենում շնորհիվ արյան մեջ պրոգեստերոնի բարձր մակարդակի, որն ունի հանգստացնող ազդեցություն: Ուժեղանում է նյութափոխանակությունը և կենսական կարևոր օրգանների ծանրաբեռնվածությունը: Դրա համար շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ ոչ ակտիվ, սակայն հանգստացնող, թարմացնող ժամանցի կազմակերպումը:

Բեղմնավորման նշան կարող է լինել նաև բազալ ջերմությունը, որը հղիության ընթացքում կարող է բարձրանալ 37 աստիճանից ավելի:

Կարող է լինել որովայնի փքվածություն, որը պայմանավորված է աղիների պատերի այտուցով և ակտիվության իջեցմամբ:

Հղիության ընթացքում մեջքի շրջանում կարող է նաև ցավեր առաջանան:

Եվ, իհարկե, հղիության ամենախոսուն նշանը դաշտանի ուշացումն է: Այդ ընթացքում կարող եք նկատել դեղնավուն կամ մոխրագույն հետքեր, իսկ իմպլանտացիոն արյունահոսությունը սովորաբար ի հայտ է գալիս արգանդի պատին էմբրիոնի ամրացման ժամանակ (բեղմնավորումից 6-12 օր անց):

Աղբյուրը։



Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Տարատեսակ օգտակար դ...

Ընթերցվող․․․