Ատամները սպիտակեցնելու ու ատամնաքարերից ազատվելու հիանալի միջոց


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Բոլորը գիտեն, որ գեղեցիկ ժպիտի գրավականը առողջ ու սպիտակ ատամներ ունենալն է: Սակայն շատերն անտեսում էին սա: 

Բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամքի պատճառով ատամներին փառ է առաջանում, որից էլ առաջ են գալիս ատամնաքարերը: Ատամնաքարի մաքրումը երկար գործընթաց է, այն կարող է շարունակվել 6 ամիս: Այսպիսի կրային նստվածքները վնասում են ատամների առողջությանը` ստեղծելով բարենպաստ միջավայր մանրէների աճի համար:

Ձեզ ենք ներկայացնում բերանի խոռոչի ճիշտ խնամքի գաղտնիքներ, որոնց միջոցով դուք կազատվեք ատամնաքարերից և դեղին նստվածքից:

Ձեզ անհրաժեշտ է`

  • աղ
  • ջուր
  • ջրածնի պերօքսիդ (պերեկիս)
  • ատամի խոզանակ
  • բերանի մաքրման հեղուկ
  • բաժակ
  • ատամի թել

Քայլ առաջին: Մեկ ճաշի գդալ սոդան խառնեք 1/2 թեյի գդալ աղի հետ: Ատամի խոզանակը ջրով մաքրեք, որից հետո մաքրեք ատամները այդ խառնուրդով 30 վայրկյան:

Քայլ երկրորդ: Խառնեք իրար 100 գրամ ջուրը և 100 գրամ ջրածնի պերօքսիդը: Այս խառնուրդով ողողեք ձեր բերանը մեկ րոպե:

Քայլ երրորդ: Օգտագործեք ատամի թելը, որպեսզի մաքրեք ատամների մակերեսը նստվածքից դժվարամատչելի տեղերում:

Քայլ չորրորդ: Լավ ողողեք բերանի խոռոչը բերանի մաքրման հեղուկով, սակայն խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի հեղուկ, որը չի պարունակում սպիրտ: Այս գործողությունը կտա ցանկալի արդյունք, եթե կատարեք շաբաթվա ընթացքում մեկ անգամ:

Ընդամենը երկու ամսում դուք կտեսնեք, թե ատամները ինչ սպիտակ են, իսկ ատամնաքարերն այլևս չեն առաջանա:



Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․