Ձեզ թվում էր՝ օղին ընդամենը խմի՞չք է․ ահա օղու օգտագործման 8 փայլուն խորհուրդ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Օղին թունդ խմիչք է։ Բոլորս հենց ոգելից խմիչք էլ գիտենք, բայց տեղյա՞կ եք նրա այլ հատկությունների մասին։

Լավ տանտերը մի շիշ օղի է պահում սառցախցում։ Այդ սովորության պատճառը կարող է ձեզ զարմացնել։

Հոտազերծիչ է ոտքերի համար

Հոտավետ ոտքերն ամենահավոր բանն են։ Խնդիրը լուծեք բնական դեզոդորանտի՝ օղու միջոցով։ Օղին խառնեք ջրին և ցողացրիչով ցողեք հոտավետ կոշիկների մեջ։

Հոտազերծում է սպիտակեղենը

Եթե եղել եք ծխած բարում և չեք ուզում երեկոյան հագուստը լվանալ, օղի ցողեք և փռեք լավ օդափոխվող տարածքում։

Բուժում է թունավոր բաղեղի հետևանքները

Ամռանը ոտքով զբոսանքները սպառնում են թունավոր բաղեղից մաշկի բորբոքում ստանալ: Եթե մաշկին տհաճ ցան եք նկատել, հետևեք մեր խորհրդին․ օղին լցրեք ուղիղ մաշկին, որ մաքրեք թույնից։

Պաղացնում է մեդուզայի կծածը

Օվկիանոսում լողալը զվարճալի է, բայց երբեմն հանգում է լուրջ վտանգների։ Եթե ձեզ մեդուզա է կծել, վարակազերծելու համար օղին լցրեք ցավող տեղին։

Միջատներին վանող միջոց է

Փող մի՛ ծախսեք։ Օղին խառնեք թարմ ռեհանին, նարդոսին կամ այլ հոտավետ խոտաբույսի և յուղի հետ, որպեսզի սուր հոտից միջատները վրա չտան։

Ծաղիկները երկար թարմ է պահում

Բոլորս սիրում ենք ծաղիկներ ստանալ։ Ափսոս, որ դրանք շատ արագ են թառամում։ Որպեսզի ծաղիկները երկար փարթամ մնան, մի քանի կաթիլ օղին և 1 թ․ գդ․ շաքարավազը լցրեք ծաղկամանի ջրի մեջ։ Լուծույթը պետք է ամեն օր փոխել։

Մկանները թուլացնում է

Մարզումներից հետո խմելը կարող է ձեզ հիվանդացնել։ Օղին խառնեք ջրին ու սառեցրեք։ Այս լուծույթը կօգնի ձեզ առույգ զգալ։

Մաքրում է կոշիկի բծերը 

Մաքուր կտորը թաթախեք օղու մեջ և մաքրեք բծերը։



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․