Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Վերջին շրջանում նկատվում է սթրեսի ու տագնապի մակարդակի զգալի բարձրացման միտում, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջական վիճակի վրա։ Այս խնդրից ազատվելու համար շատերը հանգստացնող դեղամիջոցներ են ընդունում, սակայն մասնագետները վստահ են, որ սթրեսը կարելի է մեղմել նաև ճիշտ սննդակարգի միջոցով։
Սնունդը կարող է իր ազդեցությունն ունենալ սթրեսի մակարդակի վրա՝ բարձրացնելով կամ նվազեցնելով այն իր բաղադրության շնորհիվ։ Առհասարակ սթրեսը հաճախ է հանգեցնում սննդի չարաշահման՝ ստիպելով ուտել ոչ շատ օգտակար մթերք և էլ ավելի վատթարացնել վիճակը, սակայն կան նաև օգտակար վիտամիններով ու հանքանյութերով հարուստ սննդամթերքի տեսակներ, որոնք հակառակ ազդեցությունն են ունենում՝ օգնելով պայքարել սթրեսի ու անհանգստության դեմ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները։
Սև շոկոլադ
Մուգ շոկոլադը պարունակում է բավարար քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են նվազեցնել օրգանիզմում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը։ Սա է պատճառը, որ անգամ նիհարել ցանկացողներին մասնագետները խորհուրդ են տալիս ամենօրյա սննդակարգում 40 գրամ մուգ շոկոլադ ներառել։
Ավոկադո
Ավոկադոն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք ամրապնդում են իմունային համակարգը, մաքրում են անոթները խոլեստերինից ու բարելավում են տրամադրությունը։
Ձուկ
Սթրեսի դեմ պայքարում շատ արդյունավետ կարող են լինել նաև որոշ ձկնատեսակները, այդ թվում՝ թյունոսը, սկումբրիան և այլն։ Բանն այն է, որ դրանք նույնպես հարուստ են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներով, իսկ սննդակարգում դրանց առկայությունը բարձրացնում է իմունիտետը, բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքն ու կայունացնում է հոգեհուզական ֆոնը։
Աղբյուրը՝ hronika.info