3 համեղ ու օգտակար մթերք, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել փորափքանքի տհաճ ախտանշաններից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Փորափքանքը բավական հաճախ հանդիպող խնդիր է, որը որպես կանոն պայմանավորված է լինում մարդկանց կենսակերպով ու որոշակի մթերքի գործածությամբ:

Այս խնդիրը կարող է շատ տհաճ ու ցավոտ զգացողություններ առաջացնել՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ դրա առաջին իսկ ախտանշանի դեպքում մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել խնդրից:

Փորափքանքից ազատվելու և տհաճ զգացողությունները մեղմելու հարցում որոշիչ դեր է խաղում խնդրի դեմ պայքարի միջոցի ընտրությունը, քանի որ այն պետք է շատ արագ ազատի ախտանշաններից։ Սա է պատճառը, որ շատ հաճախ մարդիկ առաջին իսկ տհաճ զգացողության դեպքում անմիջապես դեղորայք են ընդունում, մինչդեռ գոյություն ունեն խնդրից ազատվելու շատ ավելի դյուրին ու բնական միջոցներ, որոնք թույլ են տալիս խուսափել բազմաթիվ կողմնակի բարդություններ առաջացնող դեղորայքի գործածությունից։ Օրինակ՝ այդ բնական միջոցներից մեկը կարող է լինել սննդակարգը սննդամթերքի որոշակի տեսակներով հարստացնելը, ուստի սննդաբան Մեյվ Մեդենը ներկայացրել է դրանցից մի քանիսը։

 

 

Յոգուրտ


Յոգուրտը պարունակում է պրոբիոտիկներ՝ կենդանի բակտերիաներ, որոնք շատ կարևոր են աղեստամոքսային տրակտի համար։ Դրանք համարվում են օգտակար բակտերիաներ և օգնում են վերականգնել աղիների բնական բակտերիալ բալանսը։ Մեծ Բրիտանիայի Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ պրոբիոտիկներն օգնում են ազատվել փորափքանքից ու մեղմել տհաճ զգացողությունները, ուստի սննդակարգում պրոբիոտիկներով հարուստ յոգուրտ ներառելը կարող է շատ արդյունավետ լինել այս տարածված խնդրի դեմ պայքարում։

Սեխ


Մրգերը, որպես կանոն, շատ օգտակար են մարսողական համակարգի համար, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր։ Դրանք հարկավոր են մարսողության գործընթացի և առհասարակ մարսողական համակարգում ընթացող բոլոր գործընթացների համար։ Բանն այն է, որ մանրաթելերը մեծացնում են կղանքի քանակն ու այդ կերպ օգնում են կարգավորել աղիների աշխատանքն ու դուրս բերել ավելորդ տարրերն օրգանիզմից։

Առավել օգտակար կարող է լինել սեխը, որը հարուստ է մարսողության համար շատ կարևոր մի տարրով՝ կալիումով։ Կալիումն օգնում է վերահսկողության տակ պահել օրգանիզմում հեղուկի բալանը, ինչն էլ նվազեցնում է ջրի կուտակումը։ Բացի այդ, կալիումը նաև չեզոքացնում է աղի բացասական ազդեցությունը, ինչի շնորհիվ օրգանիզմը չի զգում որ ջրազրկվում է և հեշտությամբ ազատվում է ավելորդ հեղուկից։

Անանուխով թեյ


Անանուխով թեյի գործածությունը կարող է օգնել մեղմել որովայնի ցավը փորափքանքի ու գրգռված աղու համախտանիշի դեպքում, ուստի դրա գործածությունը կարող է շատ արդյունավետ լինել։ Սննդաբանի խոսքով՝ այս ըմպելիքի արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ անանուխը պարունակում է մենթոլ, որն օգնում է կարգավորել աղիների կծկումները։ Այն հիանալի միջոց է մարսողության կարգավորման համար և օգնում է հեշտությամբ ազատվել փորափքանքի տհաճ դրսևորումներից, ուստի հաճախ անանուխով թեյ խմելը կարող է շատ օգտակար սովորություն դառնալ։



Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Տարատեսակ օգտակար դ...

Ընթերցվող․․․