Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Պարզվում է՝ թթու վարունգը զգալի ազեցություն ունի օրգանիզմի վրա։ Այն խթանում է ուղեղի աշխատանքը, նպաստում ստամոքսի արդյունավետ գործունեությանը։
Ուղեղն ավելի արդյունավետ է աշխատում, եթե մարսողության համակարգի հետ ամեն ինչ կարգին է։ Իսկ ահա ստամոքսաղիքային տրակտի առողջության համար կարևոր նշանակություն ունեն ֆերմենտացված մթերքները։
Թթու վարունգն օգնում է պահպանել ստամոքսի առողջ միկրոֆլորան։ Կաթնաթթուն, որը պարունակվում է դրա մեջ, հնարավորություն է տալիս իջեցնել խոլեստերինի քանակն արյան մեջ, իջեցնում է արյան ճնշումն ու նպաստում արյան շրջանառությանը։
Եթե չունեք երիկամի խնդիրներ, ապա բժիշկները խորհուրդ են տալիս հաճախակի ուտել թթու վարունգ և կաղամբ։