Թզի օգտակար հատկությունները. համեղ բուժում


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Թուզն ամենահամեղ մրգերից է, որը խորհուրդ է տրվում նաև մի շարք առողջական խնդիրների առկայության դեպքում: Ներկայացնում ենք թզի օգտագործման մի քանի միջոց:

Ասպիրինի փոխարեն: Թուզը եթերային յուղեր է պարունակում, որոնք թույլ չեն տալիս, որ արյունը խտանա: Մեկ ամսվա ընթացքում ամեն օր մի թուզ օգտագործեք, մեկ ամիս դադարից հետո կարող եք կրկնել:

Լավացնում է ուղեղի աշխատանքը: Թուզը խորհուրդ է տրվում մարդկանց, ում աշխատանքը կապված է մտավոր ծանրաբեռնվածության հետ:

Ջերմության բարձրացման, անգինայի, բերանի խոռոչի վարակների դեպքում 1 ճաշի գդալ մանրացրած թզին ավելացրեք 2 բաժակ եռացրած ջուր: 10 րոպե դրեք դանդաղ կրակին: Սառելուց հետո օգտագործեք 4 անգամ:

Հոգնածություն, թուլություն, նյարդային հյուծվածություն: 4-5 թզին 1 բաժակ տաք կաթ ավելացրեք, որոշ ժամանակ անց կաթը քամեք, օգտագործեք օրվա ընթացքում:

Միզասեռական համակարգի հիվանդություններ, ցավ միզարձակման ընթացքում: 3-5 թզին ավելացրեք 200 մլ եռացրած ջուր, 5 րոպե եռացրեք կրակին: Թուզն օգտագործեք օրվա ընթացքում:

Աղցան, որն օգտակար է առողջությանը. բաղադրիչներ

  • 300 գրամ թուզ
  • 150 գրամ սև սալոր
  • 5 ճաշի գդալ նուշ
  • 1 բաժակ կեֆիր:


Մանր կտրատեք թուզն ու սև սալորը: Նուշը նախապես թրջեք, մանր կտրատեք: Խառնեք բաղադրիչները, ավելացրեք կեֆիրը:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․