Չորս նշան, որ սա ձեր առաջին կյանքը չէ երկրի վրա


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Spirit Science and Metaphysics կայքերի հեղինակ Սթիվեն Բանկարզը ոչ միայն կարծում է, որ ռեինկարնացիան հնարավոր է գիտության տեսակետից, այլ նաև հաղորդում է 4 նշան այն մասին, որ դուք՝ որպես մարդ, ապրում եք ոչ ձեր առաջին կյանքը երկրագնդի վրա:

Ռեինկարնացիան դեռևս հոգևոր հասկացություն է: Դա այն բանի հավատն է, որ մեր հոգին մարմնի մահվանից հետո ունակ է վերաբնակվել այլ մարմինների մեջ: Որոշ մարդիկ վերադառնում են այս աշխարհ իրենց կարման թեթևացնելու համար, ոմանք էլ նրա համար, որպեսզի օգնեն ուրիշներին զարգանալ:

Կան ռեինկարնացիայի գոյության բավականին շատ ապացույցներ, բայց ինչպե՞ս հասկանալ՝ դուք նախկինում ապրե՞լ եք երկրագնդի վրա, թե՞ ոչ: Եվ արդյո՞ք դուք եղել եք մարդ․․․

Շատ մարդկանց ինտուիտիվ թվում է, թե դա հենց այդպես էլ կա: Ահա 4 նշաններ այն մասին, որ ձեր հոգին շատ ավելի մեծ է ձեր մարմնից:

1. Դուք շատ լավ «կարդում» եք մարդկանց:

Երիտասարդ հասակից նկատել եք, որ անհրաժեշտ է միայն մեկ հայացք, որպեսզի ինչ-որ բան հասկանաք մարդու կյանքից: Բավական է շփվեք մարդկանց հետ մի քանի րոպե և արդեն հասկանում եք, թե ինչպես են նրանք ապրում, երջանի՞կ են արդյոք, թե՞ ոչ և ինչպիսի մղձավանջներ են նրանց տանջում:

Թվում է, թե ձեր ներսում գոյություն ունի ծրագրային ապահովվածություն, որը թույլ է տալիս ուրիշ մարդկանց հոգիներից արագ տեղեկատվություն ստանալ:

Այս ամենը նրանից է, որ մարդիկ իրականում շատ նման են իրար` բավական է իմանալ մարդկանց մի քանի տասնյակ նախաձև:

Եթե ձեր հոգին հազար տարեկան է և դուք համագործակցել եք մարդկանց հետ մի քանի հարյուրամյակ, ապա հաստատապես շատ լավ կողմնորոշվում եք այդ նախաձևերում:

Հասկանալու համար` մարդը լա՞վն է, թե՞ ոչ, ձեզ անհրաժեշտ չէ ստուգել նրան ստի դետեկտորով: Ձեզ երկար ժամանակ պետք չէ մտածել` արժե՞ արդյոք վստահել ձեր նոր ընկերոջը: Այդ տեղեկատվությունը դուք ստանում եք ակնթարթորեն:

Ինչ-ինչ, բայց այդպիսի հարցերում ձեր ինտուիցիան (ներըմբռնումը) շատ լավ է գլուխ հանում:

2. Դուք հաճույք եք ստանում միայնությունից:

Կարողանում եք հաճույք ստանալ միայնությունից և այն ժամանակից, որը կարող եք նվիրել միայն ձեզ: Դա նրանից չէ, որ սոցիոպատ եք և սիրում եք գտնվել միայնության մեջ: Նրանից է, որ դուք արդեն, չգիտես ինչու, ուրիշներից ավելի լավ գիտեք, որ աստղերն ուսումնասիրելու համար անցկացրած ժամանակը շատ ավելի հետաքրքիր է այն ժամանակից, որն անցկացվում է առևտրի կենտրոնում:

Դուք ճգնավոր չեք, ուղղակի ձեզ հարկավոր չէ շփվել մարդկանց հետ միայն նրա համար, որպեսզի երջանկացնեք ձեր Ես-ը:

Դուք ձեր հասակակիցների քաջալերանքի կամ հասարակական ճանաչման կարիքը չունեք: Քանի որ այս աշխարհ եք եկել ոչ առաջին անգամ, ձեզ պետք են փորձարկումներ այն բանի համար, որպեսզի հասկանաք, թե կյանքի որ ապրելակերպն է ավելի հարմարավետ ձեզ համար:

Ձեզ առաջվա պես հարմարավետ է և՛ միայնության մեջ, և՛ մարդկանց հետ: Եվ դուք միշտ գիտեք, թե երբ ավելի հետաքրքիր կլինի առաջին տարբերակը, իսկ երբ՝ երկրորդը:

3. Ձեզ դուր չի գալիս այս աշխարհի կառուցվածքը:

Դպրոց, աշխատանք, ընտանեկան տոներ… Դուք ներկա եք այս բոլոր միջոցառումներին, մասնակցում եք բոլոր գործերին, բայց հասկանում եք, որ այս ամենը կառուցված է ոչ ամենալավ ձևով: Շատ հաճախ մտածում եք այն մասին, որ մարդիկ խելացի չեն վարվում: Ձեզ թվում է, որ աշխարհը սխալ և անմիտ ձևով է կառուցված:

Երբեմն ձեզ թվում է, որ դուք առյուծ եք և ստիպված եք ոչխարների մեջ ձեզ պահել ոչխարի նման: Կյանքում հաճախ ստիպված եք լինում ցույց տալ, որ ձեզ հետաքրքիր է, բայց իրականում դա այդպես չէ:

Երբեմն ձեզ թվում է, որ դուք ձեր կյանքը չեք ապրում, այլ ինչ-որ մեկի դերն եք խաղում:

Դուք ուրիշներից առավել եք հետաքրքրվում այնպիսի բաներով, ինչպիսիք են երազները, կենդանիների իրավունքները, հոգևորը: Եվ ձեզ ընդհանրապես դուր չի գալիս խոսել սպորտից, եղանակից և նման այլ տաղտկալի բաներից:

4. Դուք մարդկանց վրա արտասովոր ազդեցություն եք գործում:

Մարդիկ կարող են ձեզնից խորհուրդ հարցնել, եթե նույնիսկ նրանցից փոքր եք տասը, քսան տարով: Նրանք գիտեն, որ դուք խորաթափանց եք և իմաստուն:

Թվում է, թե դուք կյանքի նկատմամբ ունեք հատուկ փիլիսոփայական հայացք:

Թվում է, թե դուք կյանքը մյուսներից ավելի լավ եք զգում: Եթե այս մոլորակի վրա ապրում եք ոչ առաջին անգամ, ապա գիտեք իրական արժեքն այնպիսի բաների, ինչպիսիք են համբերատարությունը, վստահությունը, ազնվությունը և ինքնավերլուծությունը:

Այն բաները, որոնք հասկանալու համար ուրիշները ծախսում են տասը տարի, դուք ունակ եք հասկանալ 1 տարում: Ամեն ինչ նրանից է, որ ձեր հոգին արդեն դա վաղուց անցել է:

Ձեզ ավելի հեշտ է կյանքի անկարգություններից գլուխ հանել, քան ուրիշներին: Ձեզ չեն ծանրաբեռնում փառքի, սոցիալական կարգավիճակի կամ տուն գնելու (կառուցելու)  հարցերը: Գլխավորը ձեզ համար հոգեպես աճելն է և զարգանալը:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․