Վարունգի օգտակար կիրառումներ, որոնք կզարմացնեն


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Վարունգը պարունակում է մարդու համար խիստ անհրաժեշտ В1, В2, В3, В5, В6, С վիտամիններ, ֆոլաթթու, երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալիում, ցինկ:

Երբ հոգնածություն եք զգում, բավական է մեկ վարունգ ուտել, և ուժերը կվերականգնվեն:

Նախքան լոգանք ընդունելը լոգարանի հայելին մաքրեք վարունգի շրջանակով և այն չի քրտնի լոգանք ընդունելու ընթացքում:

Եթե ձեր այգում վնասատուներ են հայտնվում, մի քանի շրջանակ վարունգ դրեք ալյումինե տարայի մեջ և թողեք այգում․ վարունգի և ալյումինի միացությունը առաջացնում է քիմիական ռեակցիա, ինչի արդյունքում արտազատվում է հոտ, որը մարդը չի զգում, բայց վնասատուների համար անտանելի է:

Դեմքի կնճիռները հարթեցնելու համար վարունգի շրջանակով մերսել դեմքը, վարունգն ունի մաշկը ձգող հատկություն: Այն կօգնի նաև ցելյուլիտի դեպքում:

Բավականաչափ ալկոհոլ օգտագործելու դեպքում 1 հատ վարունգ կերեք և գնացեք քնելու, առավոտյան կարթնանաք առանց գլխացավի:

Եթե երեկոյան ժամերին քնելուց առաջ սովորություն ունեք որևէ բան ուտել, ապա կարող եք դա փոխարինել վարունգով․ այն հագեցնում է և ավելորդ կիլոգրամների առաջացման պատճառ չի դառնում:

Վարունգի կեղևով մաքրեք կոշիկները, դրանք կփայլեն ինչպես նորը:

Դռան ճռռոցից կարելի է ազատվել վարունգի օգնությամբ․ վարունգով շփեք, և ճռռոցը կանհետանա:

Բերանից տհաճ հոտից ազատվելու համար 30 վայրկյան ծամել վարունգ, հոտը կանհետանա:

Ծորակները, գազօջախը մշտապես խնամքի ու մաքրման կարիք ունեն: Վարունգի շրջանակով շփեք, և դրանց մակերևույթը ոչ միայն կփայլի, այլ նաև հետքեր չեն մնա:

Եթե ինչ որ բան եք գրել գրիչով և սխալվել եք, հոգ չէ, վարունգի կեղևով մաքրեք, և սխալ գրված տառը կջնջվի: Վարունգը կարող է ջնջել նաև ֆլոմաստերի հետքը:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․