Ինչու են կանայք տարիքի հետ գիրանում և ինչպես խուսափել այդ խնդրից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Շատ հաճախ երիտասարդ տարիքում գեղեցիկ ու սլացիկ կազմվածք ունեցող կանայք տարիքի ընթացքում ձեռք են բերում ավելորդ քաշ: Ընդ որում՝ այս դեպքում պատճառը միայն կալորիաները չեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հիմնական պատճառները, որոնք կարող են նպաստել տարիքի հետ կանանց քաշի ավելացմանը:

1. Ավելի քիչ էներգիա է վատնվում

Գիտնականներն ապացուցել են, որ 10 տարվա ընթացքում վատնվող էներգիան աստիճանաբար նվազում է, դանդաղում են նյութափոխանակության գործընթացները, արյան շրջանառությունը և անգամ շնչառությունը, ինչն էլ համարվում է քաշի ավելացման հիմնական պատճառներից մեկը: Ընդ որում՝ սա վերաբերում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց:

2. Հորմոնալ ֆոն

Այս խնդիրը հիմնականում հատուկ է կանանց: Քաշի կտրուկ ավելացում է նկատվում հղիության ու կրծքով կերակրելու ընթացքում: Սա հատկապես վերաբերում է այն կանանց, ում օրգանիզմն ունի գիրանալու հակում: Որոշակի խնդիրներ կարող են առաջանալ նաև դաշտանադադարից հետո:

3. Հոգեբանական պատճառներ

Երիտասարդությունը նպաստում է գեղեցիկ կազմվածքի պահպանմանը, սակայն տարիքի հետ ավելի դժվար է լինում արտաքինին հետևելու համար ուժ ու ժամանակ հատկացնելը: Առօրյա հոգսերի հետ մեկտեղ նվազում է մարդու ակտիվությունն ու տոնուսը: Բացի այդ, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս սթրեսային իրավիճակներ, որոնցից մարդիկ սիրում են ազատվել սննդի միջոցով:



4. Գենետիկա

Գենետիկ նախատրամադրվածությունը շատ մեծ նշանակություն ունի, ուստի մարդիկ, որոնք գենետիկորեն հակված են գիրության, պետք է ավելի շատ ջանք գործադրեն կազմվածքը պահպանելու համար: Բացի այդ, երիտասարդ օրգանիզմն ավելի հեշտ է հաղթահարում սթրեսը, ուստի նման դեպքերում նրանք անգամ կորցնում են ավելորդ կիլոգրամները, մինչդեռ ավելի մեծ տարիքում օրգանիզմը չի կարողանում հաղթահարել նման խնդիրները:

5. Դիետաներ

Ներկայում համացանցում կան բազմաթիվ դիետաներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից, սակայն նման դիետաների սիրահարները շատ շուտով հասկանում են, որ սխալ են գործել: Սննդակարգի կտրուկ փոփոխությունն ու քաշի կորուստն օրգանիզմի համար սթրես են, ուստի այն սկսում է ճարպեր կուտակել: Նյութափոխանակության գործընթացները դանդաղում են, իսկ դիետայի ավարտին օրգանիզմը չի ունենում բավականաչափ ժամանակ փոփոխություններին հարմարվելու համար, ուստի ավելորդ էներգիան պարզապես կուտակվում է:

Ինչպես խուսափել նման խնդրից

1. Մարդը պետք է ամբողջ կյանքի ընթացքում հետևի իր սննդակարգին՝ հատկապես ավելի հասուն տարիքում: Հարկավոր է բացառել դժվարամարս ու տապակած սննդամթերքը:

2. Որքան դանդաղ է մարդը սնվում, այնքան ավելի շատ օգուտ է ստանում: Գիտնականներն ապացուցել են, որ սնունդը դանդաղ ծամելն ավելի օգտակար է, քանի որ մթերքն ավելի լավ է յուրացվում և գլխուղեղը շուտ է հաղորդում հագեցվածության ազդանշան:

3. Հարկավոր է ճիշտ բաշխել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Հասուն տարիքում ավելորդ ակտիվության անհրաժեշտություն չկա: Շատ ավելի կարևոր է մկանային տոնուսը պահպանելը:

4. Հարկավոր է կարգավորել սննդակարգը և միշտ հիշել, որ նախաճաշը պետք է լիարժեք լինի, իսկ ընթրիքը՝ դյուրամարս:

5. Մարդը չի կարող փոխել իր գեները, սակայն կարող է ազդել դրանց վրա: Անգամ բարեկազմ կանայք կարող են ժամանակի ընթացքում գիրանալ: Բանն այն է, որ ավելորդ քաշից ազատվելով մարդը չի ազատվում ճարպային բջիջներից: Դրանք կան և կարող են լինել կա՛մ լիքը, կա՛մ դատարկ: Սա է պատճառը, որ զգոնությունը կորցնելու դեպքում մարդը կարող է կրկին գիրանալ:

6. Կանանց խորհուրդ է տրվում հետևել իրենց քաշին հղիության ընթացքում: Բանն այն է, որ այդ ընթացքում չգիրանալու դեպքում տարեց հասակում գիրանալու հավանականությունը շատ ավելի քիչ է:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․