Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ամերիկյան բլոգներից մեկում հեղինակներից մեկը հոդված է հրապարակել, որտեղ կիսահումորով պատմել է, թե ինչպես կարելի է ճանաչել հայերին ԱՄՆ-ում:
Դե, հայե՛ր, եթե ունեք ձեր տարբերակը, կարող եք թողնել մեկնաբանություններում:
1. Դուք հաստատ ճանաչում եք ինչ-որ մեկին, ով ապրում է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում կամ նույն նահանգի Հոլիվուդի Փոքրիկ Հայաստանում։
2. Երբ ազգանունդ վերջանում է «յան» -ով:
3. Երբ ընտանեկան փոքրիկ հավաքույթին ամենաքիչը 50 մարդ է մասնակցում:
4. Երբ տատիկդ քյաբաբով սենդվիչ է պատրաստում ու ասում, որ դա համբուրգեր է:
5. Մայրդ 24 ժամ շարունակ մաքրում է տունը, նույնիսկ, երբ այն մաքուր է:
6. Երբ ուսերիդ ավելի շատ մազ ունես, քան գլխիդ վրա:
7. Երբ աղմկոտ ռեստորաններում չափազանց բարձր խոսելու համար բարկանում ես մարդկանց վրա:
8. Երբ ինչ-որ տեղ մեկնելիս տատիկդ իր հետ պարտադիր պահածոյացված խաղողի թուփ է վերցնում:
9. Երբ «System of a Down» խմբի երկրպագուն ես:
10. Երբ սուրճ խմելուց հետո ավտոմատ շրջում եք ձեր բաժակը` ապագան գուշակելու համար:
11. Երբ սովորական հարսանիքը 500 մարդուց ավել հյուր ունի:
12. Երբ արդեն լրացել է 30 տարեկանդ, բայց դու ապրում ես ծնողներիդ հետ:
13. Երբ տատիկդ նեղանում է, որ չես ուտում:
14. Ձեր տանը միշտ ընկույզի ու չրերի անվերջանալի պաշար կա:
15. Երբ նախաճաշին սուջուխով ձվածեղ եք ուտում:
16. Երբ 1915թ.-ի ապրիլի 24-ը կարևոր օր է քեզ համար, քանի որ այդ օրը Հայոց ցեղասպանության օրն է:
17. Դուք երբեք դատարկ ձեռքերով ոչ ոքի չեք այցելում:
18. Դուք երբեք առիթը բաց չեք թողնում բոլորին ասելու, որ հայերն առաջինն են եղել, որ 301թ.-ին քրիստոնեությունը ընդունել են որպես պետական կրոն:
19. Ձեր անունը օտարերկրացիները միշտ դժվարությամբ են արտասանում, այդ իսկ պատճառով երբեմն «թարգմանում» են` օգտագործելով տվյալ լեզվում օգտագործվող անունները:
20. Մի ամբողջ կյանք է անցնում, մինչև հրաժեշտ ես տալիս բարեկամիդ:
21. Երբ երեխայի ատամն առաջին անգամ դուրս է գալիս, ատամհատիկ եք անում, նրա առջև որևէ բան ընտրելու համար տարբեր առարկաներ եք լցնում, որն էլ կկանխատեսի նրանց ապագան:
22. Հարսանիքներին դուք արդեն հագեցել եք մատուցվող առաջին ուտեստից, որն ընդամենը պետք է ձեր ախորժակը բացեր, մինչդեռ 3 ուտեստ դեռ պետք է մատուցվի:
23. Երբ հավատում եք սնահավատություններին, ինչպես օրինակ՝ չար աչքին:
24. Ձեզ միշտ ստիպում են գնալ ձեր բարեկամներից մեկի հարսանիքին, ում չեք էլ ճանաչում:
Զարմիկիս մորաքրոջ զարմիկի զարմիկի դստեր զարմիկի զարմիկն ամուսնանում է, այնպես որ, բնականաբար, պետք է գնամ նրա հարսանիքին:
25. Երբ հայկական քիթ ունես ու երբեք չես խոստովանում, որ քթի պլաստիկ վիրահատություն ես ունեցել:
26. Երբ ձեր բակում կիտրոն, անանուխ կամ նուռ եք աճեցնում:
27. Երբ «ոչ» ասելու համար բերանով տարօրինակ ձայն եք հանում:
28. Երբ տատիկն ու պապիկը հայկական ոչ մի սերիալ բաց չեն թողնում:
29. Երբ Սուրբ ծնունդը նշում եք հունվարի 6-ին, նույնիսկ եթե այլ երկրում եք գտնվում:
30. Երբ տատիկդ ամեն ինչ գործում է քեզ համար` նույնիսկ ամանները լվացող հեղուկի համար հատուկ պատյան:
31. Երբ Հայաստանից մեկնում ես ու փնտրում մի տեղ, որտեղ կարող ես լահմաջո կամ, ինչպես դրսում են սիրում ասել, հայկական պիցցա ուտել:
32. Ձեր տանն օգտագործում եք յոգուրտի կամ թթվասերի` խնամքով լվացած պլաստիկե տարանները:
33. Երբ գիտես, որ Վիլյամ Սարոյանի այս խոսքերը ճշմարիտ են. «Չկա այնպիսի ուժ, որ կարողանա ոչնչացնել այս ցեղը: Ինչ էլ որ անես, միևնույն է, նա միշտ կուրախանա, կերգի և հաճույքով կապրի: Եթե երկու հայ երկրի որևէ մասում հանդիպեն, կստեղծեն նոր Հայաստան»: