Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Միզապարկի և երիկամների վարակներին բնորոշ է ուժեղ ցավը և մարդկանց մոտ հաճախ միզելու ցանկությունը:
Եթե նկատում եք հետևյալ ախտանշաններից որևէ մեկը, անհրաժեշտ է անմիջապես միջոցներ ձեռք առնել: Այս ախտանշանները չպետք է անտեսել, քանի որ դրանք հաճախ հուշում են միզապարկի և երիկամների վարակների մասին:
• Կարմիր, վարդագույն մեզ
• մեզի ուժեղ հոտ
• կանանց մոտ կոնքի շրջանում ցավերի առկայություն
• տղամարդկանց մոտ ուղիղ աղիք շրջանում ցավեր
• հաճախակի, բայց քիչ քանակությամբ միզարձակություն
• պղտոր մեզ
• միզելու հաճախակի ցանկություն
Ներկայացնում ենք տնային բնական հակաբիոտիկ, որը կօգնի ազատվել միզուղիների վարակներից և բորբոքումից՝ առաջին բուժումից հետո:
Բաղադրությունը՝
125 գրամ մաղադանոսի արմատ,
125 գրամ կիտրոնի կեղև,
125 գրամ օրգանական մեղր,
100 մլ ձիթապտղի յուղ։
Պատրաստումը՝
Նախ, կտրատել մաղադանոսի արմատը փոքր մասերի և լցնել բլենդերի մեջ: Այնուհետև ավելացնել կիտրոնի կեղևը, մեղրը և ձիթապտղի յուղը: Լավ հարել բոլոր բաղադրիչները՝ մինչև խառնուրդը լինի միատարր: Լցնել այն կոնտեյների, տարրայի մեջ և պահել սառնարանում:
Օգտագործումը՝
Օգտագործեք այս հակաբիոտիկից կես ճաշի գդալ ամեն առավոտ՝ նախքան որևէ բան ուտելը կամ խմելը: