Ականջներում աղմուկի առաջացման պատճառները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Բժշկական պրակտիկայում ականջներում աղմուկը, որի առաջացման պատճառների մասին այսօր կխոսենք, տինիտուս է կոչվում։ Այն կարող է առաջանալ ինչպես որպես ինքնուրույն հիվանդություն, այնպես էլ արտաքին պատճառների հետևանքով, որոնք ոչ միշտ են կախված հիվանդից։

Այս վիճակը հիմնականում հիվանդություն չի համարվում, սակայն որպես ազդանշան է ծառայում պաթոլոգիկ պրոցեսների զարգացման վերաբերյալ, որոնք մանրակրկիտ ախտորոշում և ադեկվատ բուժում են պահանջում։

Ականջներում աղմուկի առաջացման պատճառները

Ականջներում աղմուկի առաջացումն ունի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ պատճառներ։

Սպեցիֆիկ պատճառները հիմնականում առաջանում են պաթոլոգիկ պրոցեսների արդյունքում։ Դրանց թվին են պատկանում.

  • Ողնաշարի տարբեր հիվանդությունները
  • Արյան շրջանառության տեղային խանգարումը
  • Լսողական ապարատի շրջանում նորագոյացությունները
  • Էնդոկրին համակարգի հիվանդությունները
  • Երկարատև սթրեսային վիճակը
  • Ուղեղի ցնցումն ու գանգի վնասվածքները
  • Սիրտ–անոթային համակարգի հիվանդությունները

2. Ոչ սպեցիֆիկ պատճառները պայմանավորված են աղմուկի վնասվածքային ազդեցությամբ, ալերգիկ ռեակցիայով՝ սննդի նկատմամբ, որոշ դեղամիջոցների օգտագործմամբ։

Դեղամիջոցներով, ալկոհոլով, նիկոտինով առաջացած թունավորումը խախտում է լսողական ապարատի ֆիզիոլոգիական պրոցեսները։ Նույնիսկ ատամի պրոթեզները, եթե որակյալ չեն պատրաստվում, կարող են լսողական ապարատի խանգարումներ առաջ բերել։ Իսկ երբեմն էլ ականջներում աղմուկի առաջացման պատճառը կարող է շատ պարզունակ ծծմբային խցանը լինի, որը մաքրելուց հետո պաթոլոգիկ բոլոր ախտանշաններն անհետանում են։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․