7 կարևոր մթերք կնոջ օրգանիզմի համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



 

Բոլորս էլ գիտենք, թե մարդու կյանքում որքան կարևոր դեր է խաղում սնունդը։ Ճիշտ ընտրված մթերքների օգնությամբ կարելի է ազատվել ավելորդ քաշից, լավացնել արյան ցուցանիշները, օրգանիզմը լավ վիճակում պահել, կանխել շատ հիվանդություններ։

Այսօր կպատմենք, թե որոնք են ամենակարևոր 7 մթերքները կնոջ օրգանիզմի համար։

1. Բրոկոլի


Այստեղ ներառենք նաև մյուս կաղամբազգիներին (ծաղկակաղամբ, բրյուսելյան կաղամբ), որոնք հրաշալի կերպով պայքարում են քաղցկեղային բջիջների առաջացման դեմ։ Բրոկոլիի մեկ բաժակը պարունակում է վիտամին C-ի օրական նորման, այն հարուստ է նաև վիտամին A-ով։

2. Ընդեղեն


Սրանք ածխաջրեր են պարունակում, A, E, B խմբի վիտամիններ, հագեցած ճարպաթթուներ, բարդ սպիտակուցներ։ Դրա շնորհիվ ընդեղենը կարևոր է կանանց մոտ դաշտանային ցիկլը կարգավորելու, հորմոնալ բալանսը պահելու համար։

3. Թուրինջ (Գրեյփֆրութ)


Վիտամին C-ով հարուստ այս միրգը բարձրացնում է իմունիտետը, օգնում է այրել ճարպերը և պայքարել հոգնածության դեմ, բարելավում է նյութափոխանակությունը, ունի նաև հակասնկային և համամանրէային ազդեցություն։

4. Սպանախ


Սպանախն ու մյուս կանաչիները՝ մաղադանոսը, սամիթը, հազարը հրաշալի կերպով պայքարում են ծերացման դեմ։ Սպանախը հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով և միկրոտարրերով։ Այն ցածր կալորիականությամբ մթերք է և հարմար է նրանց համար, ովքեր ավելորդ քաշի խնդիր ունեն։

5. Բազուկ


Բազուկը հարուստ է կալիումով, երկաթով, մագնեզիումով, յոդով, ֆոլաթթվով և այլ օգտակար նյութերով։ Այս բոլոր նյութերը միասին պայքարում են քաղցկեղային բջիջների և բորբոքումների դեմ։ Բազուկի հյութը նաև իջեցնում է բարձր ճնշումը։

6. Կապույտ հապալաս


Այս հատապտուղը հակաբորբոքային գերազանց հատկություններով է օժտված, որոնք կարող են նվազեցնել սրտի հիվանդությունների, շաքարախտի և արթրիթի ռիսկը, ինչպես նաև նպաստել գլխուղեղի լավ աշխատանքին։

7. Յոգուրտ


Ինչպես ցանկացած ֆերմենտավորված կաթնամթերք, յոգուրտը նույնպես օժտված է առողջ պրոբիոտիկներով, որոնք պաշտպանում են օրգանիզմը։ Դրանք նաև օգնում են կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը, նվազեցնել ստամոքսի խոցի հավանականությունը։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․