Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Կյանքի ժամանակակից ռիթմը ստիպում է մարդկանց ավելի շատ աշխատել և քիչ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը, ինչի հետևանքով հաճախ առաջանում են խնդիրներ կապված սրտանոթային համակարգի հետ:
Հատկապես մեծ է զարկերակային բարձր ճնշումով հիվանդների թիվը: Սակայն ամեն անգամ դեղամիջոցներով ճնշումն իջեցնելն անարդյունավետ է, քանի որ ժամանակի ընթացքում օրգանիզմը դադարում է արձագանքել դրանց ազդեցությանը: Սակայն կան միջոցներ, որոնք կօգնեն իջեցնել արյան ճնշումն առանց դեղամիջոցների:
Առաջին օգնություն արյան բարձր ճնշման դեպքում
Գոյություն ունի մի քանի պարզ մեթոդ, որոնք կօգնեն առանց դեղամիջոցների որոշ չափով իջեցնել արյան ճնշումը, իսկ երբեմն նույնիսկ ամբողջությամբ կարգավորել այն: Դրանցից են.
· Մերսումը, որը կարելի է նաև ինքնուրույն անել: Հարկավոր է շփող շարժումներով մերսել գլուխը, պարանոցը, կրծքավանդակն ու որովայնի: Շատ արդյունավետ է նաև թիակների և ուսերի մերսումը: Մերսումից հետո հարկավոր է որոշ ժամանակ պառկել և հանգստանալ:
· Տաք ջրի ոչ ուժեղ հոսքը նույնպես շատ պարզ, բայց արդյունավետ միջոց է: հարկավոր է, որ ջրի շիթն ուղղված լինի ծոծրակին: Պրոցեդուրան տևում է 5-7 րոպե:
· Խնձորի քացախով թրջոցները կսկսեն ազդել ընդամենը 10-15 րոպեի ընթացքում: Թրջոցը հարկավոր է դնել ոտնաթաթերին:
· Բացի այդ, կարելի է նաև ձեռքերը 10-15 րոպե դնել տաք ջրի մեջ:
· Ոտքերի համար նախատեսված կոնտրաստային վաննաները նույնպես շատ արդյունավետ են: Հարկավոր է ոտքերը հերթով 2-3 րոպե դնել տաք ու սառը ջրերի մեջ: Ամբողջական պրոցեդուրան տևում է 20 րոպե և այն հարկավոր է եզրափակել սառը ջրով:
· Կարելի է նաև 200-250 մլ հանքային ջրին ավելացնել կես կիտրոնից քամված հյութն ու մի գդալ մեղրը, լավ խառնել և շատ արագ խմել: Այս խառնուրդը կսկսի ազդել 20-30 րոպե անց:
· Արյան ճնշումը կարելի է իջեցնել նաև շնչառությունը պահելով: Հարկավոր է արտանշչելիս 8-10 վայրկյան պահել շնչառությունը: Շարունակել այս պրոցեդուրաները 2-3 րոպե: Այս մեթոդն օգում է ճնշման կտրուկ տատանումների դեպքում, քանի որ այն բավական արագ է ազդում:
· Մաքուր օդին զբոսնելը նույնպես օգնում է իջեցնել արյան ճնշումը: Եթե դրսում զբոսնելու հնարավորություն չկա, ապա հարկավոր է անպայման բացել պատուհանը:
Խոտաբույսեր արյան բարձր ճնշումը կարգավորելու համար
Արյան ճնշումը կարգավորող հիանալի միջոց են խոտաբույսերը, սակայն դրանց հետ հարկավոր է ուշադիր լինել: Ամենից արդյունավետ բույսերն ու հատապտուղներն են.
· առյուծագին (пустырник),
· հազարատերևուկը (тысячелетник)
· կատվախոտը (валериана)
· վաղենակը (календула)
· մասուրը (հատապտուղները),
· ալոճը:
Օգտագործման պատրաստ խոտաբույսերը կարելի է գնել դեղատներից: Սովորաբար բույսերի փաթեթավորման վրա գրված է լինում նաև դրանց օգտագործման եղանակը:
Բացի այդ, շատ արդյունավետ է նաև հասարակ կանաչ թեյը, որն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, այդ թվում նաև պայքարում է աթերոսկլերոզի և արյան գերճնշման դեմ:
Ճնշումը կարգավորող արդյունավետ միջոցների շարքին կարելի է դասել նաև սխտորը, հատապտուղները, ընկուզեղենը, բանաններն ու կաթը: Սխտորը նույնիսկ կարելի է օգտագործել թրջոցների տեսքով: Այն հարկավոր է մանրացնել, ավելացնել եռման ջուր և թրմել 8 օր: Ստացված թուրմով թրջոցները հարկավոր է դնել ոտնաթաթերին, ձեռքերին ու ճակատին:
Առանց դեղամիջոցների զարկերակային ճնշումը կարելի է կարգավորել նաև կեֆիրի օգնությամբ: Լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է մի բաժակ կեֆիրին ավելացնել մեկ գդալ դարչին, լավ խառնել և արագ խմել:
Ճնշման կարգավորման համար շատ արդյունավետ է նաև ճակնդեղը: Հատկապես արդյունավետ է մեղրի և ճակնդեղի հյութի խառնուրդը (1:1 հարաբերակցությամբ): Մեղրն առհասարակ շատ արդյունավետ է բարձր ճնշման դեպքում, իսկ ճակնդեղի հյութին ավելացնելու դեպքում դառնում է արյան գերճնշման դեմ լավագույն բնական միջոցներից մեկը: Ճնշումը երկար ժամանակով իջեցնելու համար անհրաժեշտ է 3 շաբաթ շարունակ օրական 3-4 անգամ ընդունել նման դեղամիջոց: Սակայն հարկ է հիշել, որ ճակնդեղի թարմ քամած հյութը կարող է վնասակար լինել անոթների համար, ուստի մթերքը հարկավոր է պատրաստել ընդունելուց մեկ օր առաջ:
Շատ տարածված ու արդյունավետ միջոց է նաև ձմերուկի սերմերի թուրմը: Սերմերը հարկավոր է չորացնել ու աղալ: Դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել օրական 3 անգամ կես թեյի գդալ: Այս միջոցը կօգնի ազատվել արյան գերճնշումից ընդամենը 3-4 շաբաթում:
Տարեց մարդկանց համար շատ օգտակար է կիտրոնի և նարնջի խառնուրդը: Մրգերը հարկավոր է առանց կեղևազրկելու տրորել և ընդունել ստացված խյուսն ամեն օր ուտելուց առաջ մեկ թեյի գդալ: Այս միջոցը նաև հագեցնում է օրգանիզմը վիտամիններով ու օգտակար նյութերով:
Առողջական խնդիրները հազվադեպ են կտրուկ սկսվում: Ճնշման հետ կապված խնդիրները պայմանավորված են լինում տարբեր գործոններով: Եթե ճնշումը բարձրանում է մեկ անգամ, ապա շատ հնարավոր է, որ պատճառը սթրեսն է, որից ազատվելով կարելի է ազատվել նաև առողջական խնդիրներից: Սակայն եթե ճնշման տատանումները կրում են հաճախակի բնույթ կամ բժիշկն արյան գերճնշում է ախտորոշել, ապա հարկավոր է փոխել սովորություններն ու օրվա ռեժիմը՝ ճնշումն առանց դեղամիջոցների իջեցնելու համար: Այս խնդրի առաջին պատճառը սխալ սննդակարգն է և օրվա սխալ ռիթմը: Բացի այդ, բացասաբար են ազդում նաև վատ սովորությունները: Սա նշանակում է, որ զարկերակային բարձր ճնշման խնդրից ազատվելու համար հարկավոր է.
· սնվել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ և բացառել տապակած, ճարպոտ ու աղի սնունդը,
· կարգավորել օրվա և քնի ռեժիմը, շատ շարժվել և վարել ավելի ակտիվ ապրելակերպ,
· հրաժարվել վատ սովորություններից, չծխել, ալկոհոլ չօգտագործել, իսկ սուրճը փոխարինել կանաչ թեյով:
Այս կանոններին հետևելը կօգնի ոչ միայն կարգավորել արյան ճնշումը, այլև պահպանել առողջությունը երկար տարիներ: Բացի այդ, այս կերպ կարելի է կարգի բերել օրգանիզմն ու կազմվածքը:
Այս խորհուրդները կօգնեն նաև արյան գերճնշում չունեցողներին խուսափել հետագայում այդ հիվանդությունից:
Հարկ է հիշել, որ վատ սովորություններից զերծ առողջ ապրելակերպն առողջության գրավականն է: Բացի այդ, զարկերակային ճնշումն առանց դեղամիջոցների կարգավորելու այս անվտանգ միջոցները կարող են օգնել փրկել որևէ մեկի կյանքը ճգնաժամային պահին: