Ձեռքերի մատների թմրածություն. պատճառները և բուժումը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ձեռքերի մատների թմրածության խնդիրը շատերին է ծանոթ, հաճախ դրան ուշադրություն չեն դարձնում: Բայց եթե ախտանիշները մշտական են, անհրաժեշտ է պարզել պատճառը:

Մատների թմրածության՝ հիվանդության հետ չկապված պատճառներն են՝

  • Անհարմար դիրքով քնելը
  • Օրգանիզմի տեղային կամ ընդհանուր գերսառեցումը
  • Քիմիական նյութերով, ալկոհոլով, դեղերով թունավորման դեպքում
  • Վերջույթների վնասվածքների հետևանքներ
  • Որոշ տեսակի գործունեության դեպքում երկար ժամանակով մատների նույն դիրքը
  • Կիպ աքսեսուարները

Հաճախ կրկնվող ախտանիշները կարող են խոսել հետևյալ հիվանդությունների մասին.

  • Ուղեղի խանգարումներ և արյունազեղում
  • Սրտանոթային համակարգի աշխատանքի խանգարում
  • Օստեոխոնդրոզներ և միջողային ճողվածքներ
  • Շաքարային դիաբետի դեպքում արյան շրջանառության խանգարում
  • Եղունգների սնկային հիվանդություններ

Երբեմն վերջույթների զգայնության խանգարումը կապված է ոչ ճիշտ ապրելակերպի հետ:

Սրտանոթային համակարգի հիվանդության դեպքում ճկույթն է թմրում, երբեմն էլ ձախ ձեռքի բոլոր մատները:

Միայն մեկ ձեռքի ստորին վերջույթների թմրեցումն ու մկանային թուլությունը կարող են վկայել կաթվածի մասին: Այդ ժամանակ ավելանում է ուժեղ գլխացավ, շարժվելիս հավասարակշռության խախտում:

Պարանոցի մասի միջողային սկավառակներում նյարդային վերջույթների ճնշումն ուղեկցվում է թմրածությամբ և ձեռքի առաջին 3 մատների թուլությամբ: Ցուցամատը թմրում է արթրիտի կամ ծնկահոդի արթրոզի դեպքում:

Պարանոցի օստեոխոնդրոզը հաճախ առաջացնում է աջ ձեռքի մատների թմրածություն:

Այս հիվանդությունների դեպքում մեծ դեր են խաղում նաև ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները: Դրանք լավացնում են արյան շրջանառությունը, նպաստում են վնասված հյուսվածքների վերականգնմանը:

Եթե թմրածությունն ուղեկցվում է ցավերով, կարելի է վերջույթներում արյան շրջանառության ուժեղացման համար յուղով և պղպեղով խառնուրդ քսել. 50 գ սև աղացած պղպեղը 30 րոպե եփել 0,5 լ բուսական յուղի մեջ:

Դդմի տաք շիլան դնել վերջույթի վրա, փակել պոլիէթիլենով կամ թղթով, վրայից կապել տաք շարֆ:

Զգայնության լավացմանը կօգնի կոնտրաստային լվացումը: Ձեռքերը հերթով դնել են տաք և սառը ջրի մեջ: Պրոցեդուրան անել օրական մի քանի անգամ:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․