Մանդարինի կեղևի օգտակար հատկությունները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Ո՞վ չի սիրում մանդարին: Այդպիսի մարդ գրեթե չկա: Ավելի հաճախ, երբ մենք ուտում ենք այդ անուշաբույր միրգը, դեն ենք նետում նրա ամենաարժեքավոր մասը` կեղևը:

Մանդարինի կեղևը պարունակում է եթերային յուղեր, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, ֆիտոնցիդներ, կարատինոիդներ, վիտամիններ C և A, հակաօքսիդանտներ: Դեն նետել այդպիսի արժեքավոր հումքն ուղղակի չմտածված քայլ է:

Նոբիլետին և տանժերին նյութերն իջացնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ, կանխում նորագոյացությունները: Կալիումը անհրաժեշտ է արյան ճնշումը կարգավորելու և շաքարը գլիկոգենի վերածելու համար:

Մանդարինի կեղևի օգտակար հատկությունները

Մետեորիզմի և դիսբակտերիոզի համար

Մանդարինի չորացրած կեղևը ավելացրեք բոլոր պատրաստի ուտելիքների վրա, օրինակ վարսակի շիլայի, կաթնաշոռի: Բավական է 1 թեյի գդալ մանրացված մանդարինի կևղև:

 

 

Բրոնխիտի ժամանակ

2 ճաշի գդալ չորացրած կեղևի վրա լցրեք 1,5 բաժակ եռման ջուր և 5 րոպե թողեք թույլ կրակի վրա, այնուհետև թողեք կափարիչի տակ մեկ ժամ և քամեք: Ընդունեք կես բաժակ թուրմը տաքացրած վիճակում օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

Չոր հազի և իմունիտետի բարձրացման համար

2 ճաշի գդալ չորացրած կեղևի վրա լցրեք 1 բաժակ օղի, թողեք մեկ շաբաթ մութ վայրում, այնուհետև քամեք: Թուրմի 20 կաթիլը բացեք ոչ մեծ քանակությամբ եռացրած ջրով և խմեք օրը 3 անգամ ուտելուց առաջ:

Ինհալյացիաներ մրսածության, հարբուխի, հազի ժամանակ

Մի խուրձ չորացրած և մանրեցրած կեղևի վրա լցրեք եռման ջուր և շնչեք գոլորշու վրա 10-15 րոպե: Ինքնազգացողությունը կլավանա արդեն հաջորդ օրը:

Եղունգների սունկ

Մանդարինի թուրմը քսեք եղունգների վրա օրը 2 անգամ:

Նյարդային գերլարվածություն, սթրես

Մանդարինի կեղևը մանրացրեք և դրեք բնական կտորից պարաստած տոպրակիկի մեջ: Պահեք այն անկողնու մոտ:

Սրտխփոց, անքնություն

Մի փոքր մանրացված չորացրած կեղևը թեյի թուրմի հետ պատրաստեք: Դա կլինի հիանալի բուրավետ և առողջարար հավելում:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․