Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Խունկը հնագույն ժամանակներից է հայտնի; Քրիստոնեական սրբավայրերում անհիշելի ժամանակներից սկսած միշտ օգտագործել են խունկ:
Խունկի բույրը, ծուխը հավատացյալների աղոթքի հետ բարձրանում է ու հասնում երկնային հորը: Խունկն ունի նաև չափազանց օգտակար հատկություններ, սակայն քչերը գիտեն դրա մասին: Դեռևս Եգիպտոսի քրմերը համաճարակների ժամանակ կարողանում էին պաշտպանվել խունկի օգնությամբ:
Խունկը արոմաթերապիայում կիրառվող միջոցնեից է, որի հրաշագործ ազդեցությունը շատերն են հաստատում: Օժտված է հականեխիչ, տաքացնող, հեմոստատիկ և հանգստացնող հատկություններով: Տանը խունկ ծխելը ժամացույցի սլաքի ուղղությամբ օգնում է մաքրել բնակարանը բացասական էներգիայից: Այն ցանկալի է ձեռք բերել եկեղեցուց:
Խունկից պատրաստում են քսուք, որը հիանալիորեն բուժում է այրվածքները: Վերցնել խոզի, սագի կամ հավի ճարպ և խունկի փոշի 3:1 հարաբերությամբ: Լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված և քսել ախտահարված հատվածի վրա: 2-3 ժամ անց գործողությունը կրկնել:
Մաշկի էլաստիկությունը բարձրացնելու համար կարելի է խունկից կրեմ պատրաստել: Վերցնել խունկի փոշի և մաշկը հարթեցնող հիդրոգել, լավ խառնել, որ ստացվի պինդ զանգված և քսել դեմքին մերսելով, կես ժամ անց լվանալ սառը ջրով:
Խունկից կարելի է մազերի համար դիմակներ պատրաստել: Վերցնել 480 գ տաք կարմիր գինի և 15-20 գրամ խունկի փոշի: Լավ հարել հարիչի կամ բլենդերի օգնությամբ և ավելացնել ձվի դեղնուց: Քսել մազերին ու գլխամաշկին, գլուխը ծածկել թաղանթով և թողնել 45 րոպե ու լվանալ: