Վերջին հրաժեշտի ծիսակատարության հետ կապված խորհուրդներն ու մոլորությունները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Նախկին Խորհրդային Միությունում, որտեղ աթեիզմը հանդիսանում էր կոմունիստական գաղափարախոսության առանցքը, համապետական նշանակությամբ տոն օրերին հաջորդող օրերը սահմանվել էին մահացածների հիշատակության օրեր` նմանակելով եկեղեցական տաղավար տոներին հաջորդող օրվան` ննջեցյալների հիշատակության օրվան` մեռելոցին: Խորհրդային Միությունում նման մոտեցման նպատակը պարզ էր, բայց թե ինչու՞ են ներկայումս մարդիկ տուրք տալիս նախկին սովորությանը, մնում է տարակուսել: Դեռ նախկին իներցիայով մարդիկ հունվարի 2-ին այցելում են գերեզմանոցները` շնորհավորում իրենց մահացածների Նոր տարին, իսկ մայիսի 2-ին` մահացածների «Աշխատավորների մրջազգային համերաշխության օրըե: Բարեբախտաբար, նախկին ծիսակարգից բաց է թողնվել նոյեմբերի 8-ը, երբ այցելելով գերեզմանոցները՝ շնորհավորում էին մահացածների «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանե օրը: Դա, իհարկե, զավեշտալի է, մահացած մարդու համար ի՞նչ Նոր տարի, ի՞նչ աշխատավորների համերաշխություն, ի՞նչ հեղափոխություն:

Հայ քրիստոնյան հավատում է, որ մարդը կազմված է մարմնից, շնչից և հոգուց: Երբ մարդը մահանում է` փչում է շունչը, ավանդում է հոգին, իսկ մարմինը հանձնում են հողին: Մահացածի մարմինը հողին հանձնելով` ավանդապահ հայը հավատում է, որ հոգին ապրում է: Քրիստոսի շնորհիվ ոչնչացվել է մահվան զորությունը: Մահը չի ընկալում իբրեւ կյանքի անզոր ընդհատում, այլ` որպես վերադարձի մի նոր, ավելի բազմախոստում կյանք Աստծո ներկայության մեջ: Այդ պատճառով, հայ քրիստոնյան մահացածի վրա չպիտի հարայ-հրոցներով ողբա («Խաթաբալայի» երեք մանեթով լացող կանանց նման), մազերը փետի, կեղծ արտասուքներ թափի (խոսքը անկեղծ սրտով լացելու մասին չէ, որը, ինչպես հայտնի է, թեթեւացնում է վիշտը), այլ պետք է հավատով, օրհնությամբ և աղոթքով նրան գերեզման ուղարկի, որովհետև հանգուցյալը սպասելու է Աստծո շնորհով կատարյալ նորացմանը:

 

 

Թաղման ծիսակատարության առաջին խորհուրդը հուղարկավորությունն է:

Ժողովրդական ստուգաբանությամբ հուղարկավորությունը մեկնում են իբր «հող ուղարկելե, որը ճիշտ չէ: Հուղարկավորություն, յուղարկաւորությիւն կամ յուղարկութիւն բառը նշանակում է «ի ուղի արկանել», այսինքն՝ «վերջին ուղու մեջ գցել, ճանապարհելե: Ի դեպ, խստիվ արգելվում է մեռելատնից մինչեւ գերեզմանատուն ճանապարհին ծաղիկներ թափելը: Այդ երևույթը հոգեւոր, աշխարհիկ հիմնավորում և բացատրություն չունի:

Թաղման ծիսակատարության հաջորդ խորհուրդն իքնահողն է, որին սխալմամբ ասում են` «իր հողին այցելելը»: Հուղարկավորության հաջորդ օրը կոչվում է «այգուց», որն առաջացել է այգաբաց բառից, որի ժողովրդական անվանումն ինքնահողն է` հուղարկավորության էքսը: Ինքնահողը հիմնված է ավետարանական այն փաստի վրա, երբ Հիսուսի թաղմից հետո յուղաբեր կանայք գնացել են գերեզման, որպեսզի խնկարկեն և յուղով պատեն Հիսուսի մարմինը:

Թաղումից հետո 7-րդ օրն ընդունված է նշել որպես հիշատակության օր, քանի որ Աստված 6 օրերի ընթացքում ստեղծել է երկիրը, երկինքը, ավարտել Իր արարչագործությունը և «Աստված օրհնեց յոթերորդ օրը, որովհետև այդ օրը Նա հանգստացավ Իր այն բոլոր գործերից, որ սկսել էր արդեն»: Եվ այդ խորհրդով էլ Եկեղեցու կողմից սահմանվել է 7-ի խորհուրդը, որով հանգուցյալի մարմինն իր վերջնական հանգստությունն է գտնում հողում:

40-րդ օրվա խորհուրդը նույնպես աստվածաշնչյան բացատրություն ունի: Քրիստոսն Իր աշակերտներին «Իր չարչարանքներից հետո Իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով` քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծու արքայության մասին» և 40-րդ օրը համբարձվեց: Մեռնելուց հետո մարդու հոգին նույնպես 40 օր գտնվում է երկրում և միայն 40-րդ օրը համբարձվում երկինք: Եկեղեցին ունի համապատասխան կանոնակարգ, որի համաձայն հոգևորականները գերեզմանատներում` հանգուցյալների շիրիմներին, կատարում են հատուկ կարգ:

Ննջեցյալի յոթը և տարին նշում են թաղման օրվա հաշվարկով, իսկ քառասունքը` մահվան:

Ժողովրդի մոտ տարածված` «Լույսը վառ պահեք 40 օր, թե չէ հոգին կնեղանա ձեզանից», «Հայելիները ծածկեք, որ հանկարծ հանգուցյալի հոգին «չբանտարկվի դրանցում» և նմանատիպ արտահայտությունները, հասկանալի եւ անհասկանալի սովորույթները կամ ծեսերը հաճախ հանգուցյալի հարազատներին մխիթարելու փոխարեն անտեղի վախերի ու պարտադրանքների մեջ են գցում: Մինչդեռ այս սովորությունների մեծ մասը աղավաղված է մեզ հասել կամ ընդհանրապես կապ չունի մեր ազգային սովորությունների և Եկեղեցու հետ:

Ինչու՞ է ննջեցյալի տանը 40 օր լույս վառվում և նկարի առաջ մոմ դրվում: Մարդիկ մտածում են, որ հոգին տան մեջ է և չի կարելի նրան խավարի մեջ թողնել: Սա սխալ ընկալում է: Քրիստոնեական գիտակցության մեջ այսպես է` եթե մարդը մահանում է, նրա հոգու խաղաղության համար պետք է 40 օր աղոթք կատարվի: 40-րդ օրվա խորհուրդը նույնպես աստվածաշնչյան բացատրություն ունի: Քրիստոս Իր աշակերտներին «Իր չարչարանքներից հետո Իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով` քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծու արքայության մասին և 40-րդ օրը համբարձվեց: Մեռնելուց հետո մարդու հոգին նույնպես 40 օր գտնվում է երկրում և միայն 40-րդ օրը համբարձվում երկինք: Եկեղեցին ունի համապատասխան կանոնակարգ, որի համաձայն հոգևորականները գերեզմանատներում` հանգուցյալների շիրիմներին, կատարում են հատուկ կարգ:

Նախկինում ննջեցյալի համար 40 օր աղոթքի էինք նստում, ստեղծվում էր աղոթական մի վիճակ, որը սկսվում էր հուղարկավորությունից: Աղոթքը մեր պապերի մոտ չէր սահմանափակվում ինչ-որ մի ժամի մեջ և տևում էր գիշեր ու ցերեկ: Այսինքն` հերթով հսկում էին կատարում, մի հատվածը գնում էր հանգստանալու, մյուսն աղոթում էր, հետևաբար տան մեջ միշտ շարժ կար և անհրաժեշտ էր լուսավորություն աղոթողի համար: Առաջներում չկար էլեկտրականությունը և ճրագներով ու մոմերով էին լուսավորում տունը:

Այս 40-օրյա աղոթքի հետ է կապված նաև մորուք պահելը և սև զգեստ կրելը: Աղոթողի կերպար ստանալու համար կային տարբերանշաներ. տղամարդիկ մորուք էին պահում, կանայք էլ սև զգեստ էին հագնում, կամ սև շալ կապում եւ դրանով տարբերվում էին սովորական կենցաղով ապրող մարդկանցից` ցույց տալով, որ իրենք աղոթող վիճակի, սուգի մեջ են: Իսկ սուգն ավելի շատ ոչ թե վիշտն է, այլ աղոթքի այն պատկերը, որն ուղեկցվում է ծոմով ու պասով:

Հայերիս մեջ կան նաև այն սովորույթը, որ տանը գտնվող ժամացույցները կանգնեցնում են և ժամացույցի սլաքները 40 օր պետք է ցույց տան հանգուցյալի մահվան ժամը: Այս երևույթը ևս որևէ կերպ առնչություն չունի հայկական հավատալիքների կամ Եկեղեցու հետ:

Դարեր առաջ ժամացույց չի եղել, մարդիկ ժամը գիտեին եկեղեցու զանգերի միջոցով, ուրեմն մի՞թե սա նշանակում է, որ եկեղեցու զանգերը պետք է 40 օր դադարեին: Նման երևույթի պատճառը հավատքի թերի լինելն է և հոգու հավիտենական կյանքը չընդունելը, որ հանգուցյալի հարազատները մահը համարում են ոչնչացում և ժամացույցը կանգնեցնելով ցույց են տալիս, որ ահա այս մարդու կյանքը ոչնչացավ: Ոչ, չի ոչնչացել, նրա կյանքը տեղափոխվել է:

Հայելիներն ու պահարանները սպիտակ կտորներով ծածկելը ևս քրիստոնեական խորհուրդ չի կրում: Այդ սովորույթն առնչվում է օտարազգի հեթանոսական եւ արևելյան կրոններին: Համաձայն դրանց, հայելին, իբր թե հանգուցյալի հոգին վերցնում է իր մեջ, և հանգուցյալի հարազատները ծածկելով այն թույլ չեն տալիս, որ հանկարծ հոգին մտնի հայելու մեջ:

Հայ քրիստոնյան ծածկում է տան այն կահավորանքները, որոնք ուղղակի զարդ են, տունն ուղղակի կահավորած գեղեցկացրած է, գեղեցկությունն ենք ծածկում` ցույց տալով, որ տանը հանգուցյալ կա եւ մենք սգավորի կարգավիճակում ենք:

Նախկինում թաղման օրը կանայք եկեղեցուց հետ են դարձել, այն ժամանակ հանգուցյալին եկեղեցուց են տարել գերեզման, ներկայում էլ կանայք թաղման օրը գերեզմաններ չեն գնում, սա արդեն աստվածաբանական խորհուրդ ունի.

— Երկիրը համարվում է մեր մայրը եւ գերեզմանափոսը համարվում է մոր արգանդը: Բնականաբար, ինչպես, որ մեր կյանքի ծննդի ժամանակ, ըստ ավանդական օրենքի եւ ոչ թե ըստ ներկայի գործող օրենքի, երեխայի ծննդյան ժամանակ անպատվաբերություն էր, որ որևէ տղամարդ կնոջ արգանդը տեսներ, այնպես էլ թաղման ժամանակ չի թույլատրվում, որ կինը տեսնի երկրի արգանդը:

Ի դեպ, հանգուցյալի գերեզմանին դրվող ծաղիկների զույգ կամ կենտ լինելն էլ կարևոր չէ, կոնկրետ նման կանոն չկա: Պարզապես ժողովուրդն է նման բան որոշել: Այսինքն, հաճախ սովորույթների իրական բովանդակությունը չհասկանալով օտարի խորհուրդն ենք դնում դրանց մեջ, իսկ երբեմն էլ անում ենք բաներ, որոնք ուղղակի սնոտիապաշտական են և ընդհանրապես կապ չունեն ոչ հանգուցյալի, ոչ եկեղեցու, ոչ էլ մեր նախնիների հետ:

Aparaj.am



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․