Ինչպես բացահայտել ստախոսին ժեստերի և խոսքի միջոցով


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Բոլորս ենք ուզում հասկանալ, երբ են մեզ ստում ուրիշները: Այս տեղեկությունները հետաքրքիր ու կարևոր կարող են լինել նրանց համար, ովքեր ուշի ուշով հետևում են իրենց զրուցակցին ու փորձում բացահայտել նրանց մեջ ստախոսներին:

Սուտը հնարավոր չէ բացահայտել միայն մեկ ժեստի կամ խոսքի միջոցով: Այս նախանշանները համադրելով միայն՝ դուք կկարողանաք հասկանալ՝ արդյոք ձեր զրուցակիցն ազնիվ է ձեզ հետ, թե ինչ-որ բան է թաքցնում:

1. Հարցեր տվեք և մշտապես հետևեք, թե ինչպես է զրուցակիցը սկսում պատասխանել ձեր հարցին:

2. Եթե դուք սթրեսային հարց եք տվել, և ի պատասխան լսում եք, օրինակ. «Ինչի՞դ է դա պետք», «Ինչո՞ւ ես հարցնում այդ մասին», «Իմաստը ո՞րն է» և այլն, ապա այդ մարդը ինչ-որ տեղեկություն է թաքցնում ձեզնից և ամենայն հավանականությամբ ստում է:

3. Եթե դուք սթրեսային հարց եք տվել և ի պատասխան լսում եք՝ «Դա կարևոր չէ» կամ այլ խուսափողական պատասխաններ, ապա այս դեպքում ևս մարդը ինչ-որ բան է թաքցնում կամ փորձում է ստել:

 

 

4. Եթե դուք սթրեսային հարց եք տվել և ի պատասխան ստանում եք տեղեկատվության հսկայական քանակություն, որը, ըստ էության, թեմայից դուրս է և ասվում է ձայնի բարձր տոնով, ապա այս դեպքում էլ մարդը ձեզնից թաքցնում է ճշմարտությունը:

5. Եթե դուք սթրեսային հարց եք տվել, սակայն զրուցակիցը անտեսում է հարցը կամ ընդհատում խոսակցությունը, ապա ամենայն հավանականությամբ նա ինչ-որ բան չի ասում ձեզ կամ սուտ է ասում:

6. Եթե դուք լսում եք երկար պատմություն մանրամասների թվարկումով և կասկածում եք այդ պատմության ճշմարտացիության մեջ, ապա խնդրեք զրուցակցին պատմել պատմությունը հակառակ հերթականությամբ: Եթե պատմությունն իրական չէ, ապա ձեր զրուցակիցը ի վիճակի չի լինի կրկնել պատմությունը ճիշտ հերթականությամբ:



ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՍՏԱԽՈՍԻՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

1. Եթե դուք կարևոր հարց եք տվել, և պատասխանից հետո ձեր զրուցակիցը երկար նայում է ձեզ վրա, նշանակում է՝ նա ստում է: Ստախոսը միշտ փորձում է հասկանալ՝ արդյոք իրեն հավատացել են, և այդ պատճառով ուշադիր հետևում է ձեր արձագանքին:

2. Երբ մարդը սուտ է խոսում, նրա բերանում հիմնականում չորության զգացողություն է առաջանում: Հետևաբար, նա հաճախ կդիպչի իր դեմքին ու շուրթերին:

3. Երբ մարդը սուտ է խոսում, նա կարող է կարմրել՝ ամոթ, մեղքի զգացում կամ շփոթմունք զգալով:

4. Երբ մարդը սուտ է խոսում, նա կարող է կտրուկ գունատվել՝ վախի զգացողություն ունենալով: Վախենալիս մարդը գունատվում է, քանի որ արյունը հոսում է դեպի ոտքերը:

5. Երբ մարդը սուտ է խոսում, նրա շնչառությունն ավելի հաճախակի ու խորն է դառնում: Հետևեք նրա շնչառությանը՝ ուշադրություն դարձնելով նրա կրծքավանդակի վերին հատվածին:

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՍՏԱԽՈՍԻՆ ԺԵՍՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

1. Եթե մարդը ստում է, նրա ժեստերի քանակությունը կրճատվում է: Հասկանալով, որ ժեստերով կարող է մատնել իրեն՝ ստախոսը ենթագիտակցորեն նվազեցնում է դրանց քանակը:

2. Եթե մարդը ստում է, նա փորձում է հեռացնել զրուցակցին իրենից, պատնեշներ կառուցել իր և նրա միջև և հետևաբար փորձում է թաքնվել գրքերի, համակարգչի, սեղանի կամ մեկ այլ բանի հետևում:

3. Եթե պատասխանելուց առաջ ձեր զրուցակիցը մաքրում է կոկորդը, ծխախոտ է վառում, ջուր է խմում և այլն, նշանակում է նրան դադար է պետք «ճիշտ» պատասխան մտածելու համար: Հետևաբար, այդ պատասխանը կարող է այնքան էլ չհամապատասխանել իրականությանը:

4. Եթե պատասխանի ժամանակ ձեր զրուցակիցը հետ է ձգվում նստած տեղում, դիպչում է ինքն իրեն, ձեռքերով գրկում արմունկները կամ պարզապես խաչում է ձեռքերը կրծքավանդակին, նշանակում է՝ նա սթրեսային իրավիճակում է հայտնվել և կարող է ստել ձեզ:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․