3 հրաշալի միջոց՝ տան մրջյուններից ազատվելու համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Միջատների վերացման գելերը պարունակում են առնվազն 0,05% ֆիպրոնիլ կոչվող նյութ, որը վահանաձև գեղձի մեծացում է առաջացնում: Աէրոզոլներն իրենց բաղադրության մեջ ունեն դեզոդորացված գազ, որը կարող է տանջող գլխացավեր առաջացնել:

Մատիտներն առաջացնում են ծանր ալերգիկ ռեակցիաներ երեխաների շրջանում:

Ներկայացնում ենք մրջյունների դեմ հզոր միջոց:

1. Բորաթթվով խայծը ամենաարդյունավետ միջոցներից է: Լավ խաշած ձվի դեղնուցը խառնիր ինչ-որ քաղցր բանի հետ: Հարմար կլինի շաքարավազը, մեղրը, մուրաբան: Ստացված խառնուրդին 20 գ բորաթթու ավելացրու: Խառնուրդից մանր գնդիկներ պատրաստիր և դիր մրջյունների ճանապարհներին:

Հաջորդ օրերին կտեսնես, որ միջատներն սկսում են զանգվածաբար սատկել: Այդպիսի գնդիկները գոնե մեկ ամիս դնելու դեպքում տարածքում ոչ մի մրջյուն չի մնա: Այս միջոցը շատ արդյունավետ է, քանի որ մրջյունները խայծն իրենց բույն են տանում, այնտեղ էլ են մրջյունները ոչնչանում:

2. Սխտորը մրջյունների դեմ պայքարի ևս մեկ հրաշալի միջոց է: Եթե սխտորի հոտը քեզ չի նյարդայնացնում, կտրտած սխտոր դիր շրիշակների բոլոր անցքերի մեջ:

3. Կպչուն ժապավենով (Սկոչով) ծուղակն անվրեպ է գործում: Երկկողմանի սկոչ կպցրու թղթի ամբողջ պարագծով, իսկ կենտրոնում ոչ մեծ հյուրասիրություն դիր: Այսպես քիչ մրջյունների հնարավոր կլինի վերացնել: Որպեսզի արդյունքն ավելի զգալի լինի, համագործակցիր բոլոր հարևանների հետ:

Եթե միջատների գրոհները հաջողվեց կանգնեցնել, մի թուլացիր: Մրջյուններ կարող են նորից հայտնվել: Պետք է որոշ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկես:

1. Երբեք մրջյունների համար սնունդ մի թող: Լավ մաքրիր բոլոր փշրանքները, խոնավ կտորով սրբիր աշխատանքային մակերևույթները, աղբը հաճախ թափիր:

2. Ժամանակ առ ժամանակ խոնավ մաքրություն արա՝ անուշադրի սպիրտ օգտագործելով: 10 լ ջրին կպահանջվի 1թ/գ նյութ:

3. Պաշտպանիր օդափոխման անցքերը՝ օդափոխման խողովակի շրջագծին լայն երկկողմ սկոտչ կպցրու:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․