ԿԱՐԻՃ. Աստղագուշակ 2022թ․ (24.X–22.XI) Կանխատեսում ձեր կենդանակերպի նշանի համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ողջ տարվա ընթացքում աշխատեք հաշտ լինել շրջապատողների ու ինքներդ ձեզ հետ: Ներդաշնակությունը պահպանելը սովորականի նման հեշտ չի լինի, կոնֆլիկտներից խուսափելու համար պետք է ժամանակին փոխզիջումների գնաք, երբեմն՝ խորամանկեք: Կարևոր կլինի մանրուքներին ուշադիր լինելը, քանի որ այսօր հենց դրանք կօգնեն ժամանակին պատասխաններ ստանալ կարևոր հարցերին:



Աշխատեք հավասարակշռություն պահպանել աշխատանքի ու անձնական կյանքի միջև, ոչ մի գործի մեջ գլխովին մի խորասուզվեք: Հենց ամեն ինչ նկատելու ու հաշվի առնելու ունակությունը ձեր ուժեղ կողմը կլինի ու կօգնի ցանկացած իրավիճակում հաջողության հասնել:

Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնց հետ ձեզ բիզնեսի ու ստեղծագործական կյանքի հետ կապված ընդհանուր ծրագրերն են կապել: Կոնֆլիկտից խուսափել կստացվի, բայց հարաբերությունները նախկինը չեն լինի: Դա չի նշանակում, որ եկել է ժամանակը, որպեսզի ամեն մեկն իր ճանապարհով գնա, բայց համագործակցությունը կարող է ձեզ համար նոր, անսովոր ձևեր ստանալ:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․