ԱՂԵՂՆԱՎՈՐ. Աստղագուշակ 2022թ․ (23.XI–21.XII) Կանխատեսում ձեր կենդանակերպի նշանի համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Պատրաստ եղեք փոփոխությունների: Հիմա դուք պետք է հրաժարվեք նրանից, ինչը հնացել ու անպիտան է դարձել, բայց նշանի որոշ ներկայացուցիչներ դա ուրախությամբ ու թեթև չեն անի, իսկ մյուսներն էլ կփորձեն հետ բերել հին ժամանակները, պահել ձեռքից գնացող հարաբերությունները, կապերն ու ծրագրերը, իրենց ժամանակներն անցած բաները:



Տարվա սկզբին կպակասի թեթևությունը, ճակատագրին վստահելու ունակությունը: Հենց այդ պատճառով էլ նշանի շատ ներկայացուցիչներ կնախընտրեն չհաշտվել անխուսափելիի հետ, այլ պայքարել դրա դեմ: Դա այնքան էլ մեծ սխալ չէ: Ճիշտ է, ստիպված եք լինելու զուր վատնել ուժերը, փոխարենը իսկապես անգին փորձ ձեռք բերելու, ինչպես նաև ձեր ու շրջապատողների մասին նոր բան իմանալու շանս կունենաք:

Ինչքան տարին առաջ գնա, այնքան հանգիստ ու ինքնավստահ ձեզ կզգաք, այնքան հեշտ կլինի կարևոր որոշումներ ընդունելը, առաջնահերթությունները դնելն ու ծրագրերում որոշակիություն մտցնելը: Շատ Աղեղնավորներ հրաշալի հոգեվիճակում կլինեն, շրջապատողների հետ կկիսվեն դրական հույզերով:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․