ՋՐՀՈՍ. Աստղագուշակ 2022թ․ (21.I–19.II) Կանխատեսում ձեր կենդանակերպի նշանի համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ կթվա, թե ծովը ծնկներից է, և չկա մի խնդիր, որից չկարողանաք գլուխ հանել: Սեփական ուժերի հանդեպ վստահությունը օգտակար է, բայց հիմա այդ վստահությունը չափից դուրս շատ կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ պարտավորություններով կկապվեն, որոնք չեն կարողանա կատարել կամ կստանձնեն գործեր, որոնք միայնակ անել չեն կարող: Աշխատեք սթափ գնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները: Մի վստահեք նրանց, ովքեր գովում են ձեզ, քծնում: Նման մարդիկ ամենայն հավանականությամբ փորձում են ձեր գիտելիքներն ու կարողություններն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների:



Տարվա կեսը կապված կլինի տեղեկատվություն ստանալու հետ, որի շնորհիվ էլ կկարողանաք լավ փող աշխատել, շահավետ գործարքներ կնքել: Ճիշտ է, գումարը հեշտ չի տրվի, ստիպված եք լինելու շատ աշխատել:

Անձնական հարաբերություններն այնքան հեշտ ու միանշանակ չեն լինի, որքան կուզենայիք: Ստիպված եք լինելու ուղղել հին սխալները, քննարկել այն իրավիճակները, որոնք հեռավոր անցյալում մնացած էիք համարում: Բայց առողջ բանականությունն ու սառնասրտությունը տեղին կլինեն նաև այստեղ: Դուք ինքներդ կփորձեք չանհանգստանալ նրա համար, ինչը կորցրել է արդիականությունը, և սիրելի մարդուն իզուր տեղը չեք անհանգստացնի:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․