ՁԿՆԵՐ. Աստղագուշակ 2022թ․ (20.II–20.III) Կանխատեսում ձեր կենդանակերպի նշանի համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Տարին կապված է օգտակար փորձ ձեռք բերելու հետ: Դուք կհասցնեք շատ բան սովորել: Բազում փորձություններ, լուրջ առաջադրանքներ կլինեն, ինչպես նաև իրադարձություններ, որոնք կկարողանաք օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների:

Շատ ժամանակ կխլեն տնային գործերը: Հասարակ, միապաղաղ զբաղմունքները բոլոր բարդ խնդիրներից ու աշխատանքային հարցերից հանգստանալու միջոց կդառնան: Իսկ ահա դասական իմաստով հանգստի համար քիչ ժամանակ կունենաք. տարին խոստանում է հագեցած լինել:



Հուզական դաշտը հակասական ու ոչ միանշանակ կլինի, և դա կանդրադառնա մտերիմների հետ հարաբերությունների վրա: Հնարավոր են վառ վեճեր ու բուռն հաշտություններ, անհանգստություն դատարկ բաների պատճառով, անհիմն խանդ: Բայց ո՛չ դուք, ո՛չ սիրելի մարդը տեղի ունեցողին լուրջ չեք վերաբերվի. միշտ խաղի տարրը կմնա: Սուր ու ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելուն կօգնի հումորի զգացումը:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․