Ձեռքերը ծակծկում են, թմրում. դա կարող է վկայել վտանգավոր հիվանդության մասին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Եթե ձեռքերը պարբերաբար թմրում են, ծակծկում, ցավում, հարկավոր է զգույշ լինել: Այս նշանները կարող են վկայել դաստակային թունելի համախտանիշի մասին:

Սա նևրոլոգիական հիվանդություն է, որի զարգացման հավանականությանը նպաստում են մի շարք գործոններ: Առավել տարածված գործոններից են հորմոնալ փոփոխությունները հղիության ընթացքում, գենետիկ գործոնները, վահանաձև գեղձի հորմոնների անհավասարակշռությունը, դիաբետը, ռևմատոիդ արթրիտը: Բուժում չստանալու դեպքում այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

 

 

Իմբիրը մի շարք բուժիչ հատկություններ ունի, այդ թվում՝ հակաբորբոքային ազդեցություն:

Բաղադրիչներ

էվկալիպտի 5 տերև
2 ճաշի գդալ իմբիր
անանուխի 5 տերև
1 բաժակ ջուր:

 

 

Պատրասման եղանակը: Ջուրը մյուս բաղադրիչների հետ եռացրեք: Սառելուց հետո դրեք սառնարանը: Խառնուրդը դրեք ձեռքի այն հատվածին, որն ամենաշատն է ցավում: Կարող եք նաև եթերային յուղ օգտագործել:

Այս խնդրի դեմ պայքարի լավագույն տարբերակներից մեկը սնունդն է: Ընտրեք մթերք, որը հարուստ է B6 վիտամինով՝ շագանակագույն բրինձ, կարտոֆիլ, հավի կրծքամիս, բանջարեղեն, բանան:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․