Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի գաղտնի զենքը. Իսկ ինչո՞վ եք տարբերվում դուք


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Կենդանակերպի ամեն նշանի ներկայացուցչի ուժեղ կողմերը։

Խոյ
Խոյը կենդանակերպի գայթակղիչ նշաններից է: Նա իր կողմն է գրավում բոլորին առանց բացառության: Խոյերն անհավանական ձգողականություն և խարիզմա ունեն, որոնց քչերը կարող են դիմադրել: Նրանց բնական գրավչությանը հավասարը չկա:

Ցուլ
Ցուլի ուժեղ կողմը բարություն է: Այս նշանի ներկայացուցիչները հակամարտությունների, վեճերի և այլ բացասական իրավիճակների մոլի հակառակորդ են: Նրանք նախընտրում են հարցերը խաղաղ և առանց այունահեղության լուծել: Հետաքրքիր է, որ Ցուլերի կողքին ամենաանուղղելի խուլիգանները վերածվում են հանգիստ և նուրբ անձի:

Երկվորյակ
Շատերը կարող են նախանձել Երկվորյակների հաջողությանը: Թվում է՝ նրանց բոլոր գործերը հաջող են վերջանում: Իրականում հաջողության բանալին Երկվորյակների լավատեսությունն է: Ինչպես հայտնի է՝ լավ տրամադրվածությունը հաջողության 90%-ն է: Հենց այս պատճառով Երկվորյակները կենդանակերպի ամենաերջանիկ նշանի ներկայացուցիչներն են:

 

 

Խեցգետին
Խեցգետինը կարող է հպարտանալ ամուր հարաբերություններով և սիրով լի ընտանիքով: Ընտանիքը նրա հաամար միշտ առաջին տեղում է: Հարաբերություններ կառուցելուն նա ամենայն լրջությամբ է մոտենում: Երկրորդ կեսին գտնելով՝ Խեցգետիններն անում են հնարավոր ամեն ինչ երկարատև հարաբերություններ ստեղծելու համար:

Առյուծ
Եսասերն Առյուծի երկրորդ անունն է: Հմտորեն մանիպուլյացիայի ենթարկելով մարդկանց՝ այս նշանի ներկայացուցիչները հասնում են ամենի, ինչ ուզում են: Նրանք անկեղծորեն համոզված են, որ բոլորը պետք է պարեն իրենց նվագի տակ և կատարեն իրենց ցանկությունները: Սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Մարդկանց շրջապատում նրանք լրացնում են կորցրած էներգիան:

Կույս
Կույսը կենդանակերպի ամենահավատարիմ նշանն է: Եթե Կույսը երկրորդ կեսին գտնի, կանի հնարավոր ամեն բան, ոպեսզի նրա հետ անցկացնի իր կյանքի մնացած ժամանակը: Իր զուգընկերջը այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչը 99% հավանականությամբ չի դավաճանի:

Կշեռք
Շատ են սիրում շփվել և հենց դրանով գրավում են մարդկանց: Հասարակության մեջ նրանք գրեթե միշտ հայտնվում են ուշադրության կենտրոնում, իսկ նրանց կողքին հավաքվում են մարդիկ, որոնք ուշադիր լսում են նրանց ամեն բառը: Կշեռքները շատ ծանր են տանում մենակությունը, 4 պատերի մեջ անցկացրած օրը նրանց համար կտտանքի է հավասար:

Կարիճ
Խորամանկությունը Կարիճների գաղտնի զենքն է: Նրանք բավական շատ թշնամիներ են ունենում, ինչը զարմանալի չէ: Ցանկացածը, ով Կարճի հանդեպ սրալիր չի եղել, հայտնվում է այդ ցուակում: Այդ ժամանակ սկսվում է վրեժը: Կարիճը կգործի շատ ճկուն և գրեթե աննկատ: Բայց ցավոտ:

Աղեղնավոր
Աղեղնավորները գրավում են իրենց գեղեցկությամբ: Նրանք շատ ներդաշնակ են լինում: Գեղեցիկ են արտաքուստ և ներքուստ: Ոչ միայն հետևում են արտաքին գեղեցկությանը, այլև զարգացնում են ներքին գրավչությունը:

Այծեղջյուր
Այծեղջյուրի գաղտնի զենքը նրա փակ լինելն է: Ոչ ոք չգիտի՝ նրա գլխում ինչ կա, փոխարենը՝ բոլորին հետաքրքրում է: Այծեղջյուրը կարողանում է հետաքրքրել իր բնատուր սառնությամբ: Թվում է՝ նա բարձր է բոլորից և գիտի մի բան, ինչ մյուսներին հասանելի չէ: Ինտրիգ է մտցնում:

Ջրհոս
Ջրհոսի հանճարեղության մասին արդեն շատ է խոսվել: Դա անգերազանցելի տաղանդ է: Միայն թե հաճախ Ջրհոսը կործանում է իր բնատուր զենքը: Ամեն ինչի պատճառը ծուլությունն է: Ջրհոսի բոլոր գաղափարներն ու մտահղացումները մնում են նրա գլխում միայն որովհետև նա ալարում է կյանքի կոչել դրանք:

Ձուկ
Ձկների զենքը ուժն է: Ձկները շատ զգայուն են, բայց ներքուստ հսկայական ներուժ ունեն: Բավական հավակնոտ են ու չնայած իրենց մեղմությանը՝ համառորեն գնում են դեպի նպատակը: Այո, Ձկները լաց են լինում, բայց չեն հանձնվում:




Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․