Սնկային հիվանդություն. 7 միջոց տնային պայմաններում բուժելու համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Որպեսզի սնկային հիվանդությունը չտարածվի, պետք է աշխատել, որ տվյալ հատվածը միշտ լինի մաքուր եւ չոր: Խոնավությունը նպաստում է սնկային հիվանդության առաջացմանն ու զարգացմանը:

Եղունգների սնկային հիվանդություն

Սնկային վարակը, որը վնասում է ոտքերի եւ ձեռքերի եղունգները, կոչվում է միկոզ: Երբ սնկային հիվանդությունն ազդում է եղունգների վրա, վերջիններս փոխում են գույնն ու փշրվում են:

Այդ վարակը տարածված է ամբողջ աշխարհում, որով տառապում է բնակչության 3-4 տոկոսը: Հիվանդությունն ավելի շատ տարածված է տղամարդկանց շրջանում:

Եղունգների միկոզն ավելի շատ առաջանում է ոտքերի, քան ձեռքերի վա: Դա պայմանավորված է նրանով, որ կոշիկի, գուլպայի մեջ ստեղծվում են սնկի առաջացման համար բարենպաստ պայմաններ:

Սակայն, անկախ մարմնի հատվածից, թե որտեղ է առաջացել սնկային հիվանդությունը, դա շատ տհաճ երեւույթ է: Սնկային հիվանդության բուժումը պահանջում է համառություն եւ որոշակի ժամանակ:

Կան սնկային հիվանդության բուժման տնային մի քանի միջոցներ:

 

 

1. Խնձորի քացախ

Թթվայնությունը, որը պարունակում է խնձորի քացախը, օգնում է ոչնչացնել ինչպես ոտքերի, այնպես էլ ձեռքերի սունկը:

Խնձորի քացախի ալկալայնությունն օգնում է կարգավորել մաշկի pH-ի հավասարակշռությունը՝ ստեղծելով սնկային հիվանդության առաջացման համար անբարենպաստ պայմաններ:

Անհրաժեշտ է հավասար քանակությամբ խնձորի քացախ եւ ջուր խառնել: 15-20 րոպե ոտքերը կամ ձեռքերը դնել այդ խառնուրդի մեջ:

Դրանից հետո պետք է լավ չորացնել ձեռքերը կամ ոտքերը եւ քսել փափկեցնող քսուք:

2. Սխտոր

Սխտորը հիանալի հակաբակտերիալ, հակամանրէային միջոց է եւ վերացնում է պաթոգեն միկրոօրգանիզմներն ու սունկը: Անհրաժեշտ է ճզմել 10 հատ սխտորի շերտ, որ մածուկ ստացվի, ապա լցնել ամանի մեջ եւ ավելացնել տաք ջուր, թողնել մնա մի քանի րոպե, այնուհետ 15 րոպե ձեռքերը կամ ոտքերը դնել դրա մեջ: Երկրորդ հիանալի միջոցը՝ սխտորի մածուկը խառնել ձիթապտղի յուղի հետ եւ քսել ոտքերին կամ ձեռքերին: Թողնել 30 րոպե:

3. Բնական յոգուրտ

Այն իր մեջ ներառում է օգտակար պրոբիոտիկ բակտերիաներ, որոնք օգնում են սնկային վարակների ժամանակ: Անհրաժեշտ է վերցնել մի քիչ բնական յոգուրտ եւ քսել վնասված եղունգներին: Չորացնել, ապա լվանալ տաք ջրով:

4. Թեյի ծառի յուղ

Լինելով հզոր մանրէասպան՝ այն վերացնում է բոլոր միկրոօրգանիզմները:

Եթե եղունգներին քսեք թեյի ծառի մաքուր յուղ, ապա դրանց վիճակը 3 ամիս անց կկարգավորվի 56 տոկոսով, 6 ամիս անց՝ 60 տոկոսով: Անհրաժեշտ է օրական 2-3 անգամ մի կաթիլ քսել վնասված մատին:

5. Vicks VapoRub քսուք

Այն բավականին հայտնի քսուք է եւ կիրառվում է գրիպի եւ մրսածության դեպքում, կարելի է կիրառել նաեւ սնկային հիվանդության ժամանակ: Անհրաժեշտ է լվանալ եւ լավ չորացնել եղունգները: Այնուհետեւ քսել մի քիչ այդ քսուքից: Դա պետք է անել օրական երկու անգամ, ցանկալի է, որ երկրորդ անգամը լինի քնելուց առաջ, որպեսզի այն գործի գիշերվա ընթացքում:

6. Սոդա

Սոդան նույնպես օգնում է բուժել սնկային հիվանդությունը: Անհրաժեշտ է պատրաստել սոդայով, կիտրոնի հյութով մածուկ եւ քսել վնասված տեղին: Կարելի է սոդան լցնել նաեւ կոշիկի մեջ, այն կօգնի ազատվել միկրոօրգանիզմներից:

7. Կիտրոնի հյութ

Կիտրոնն իր հակաբակտերիալ եւ հակասնկային հատկությամբ լավ միջոց է սնկային հիվանդությունից ազատվելու համար: Անհրաժեշտ է քամել կիտրոնի հյութը եւ դրա մեջ դնել վնասված եղունգները: Ավելի հեշտ միջոց է կիտրոնի հյութով սրբել վնասված եղունգները:




Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․