Անիսոնի օգտակար և բուժիչ հատկությունները․ կիրառման ձևերը (Анис)


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Բժշկության մեջ օգտագործել են անիսոնի արմատները և վերգետնյա մասն ամբողջությամբ: Հայկական բժշկության մեջ անիսոն օգտագործվել է տեսողության վատացման, ծննդաբերած կանանց կաթի քչացման, բերանի չորության, ստամոքսի խանգարման, լյարդի և փայծաղի կենսագործունեության խանգարման, թոքային հյուսվածքի հիվանդությունների, ուռուցքների բուժման համար:

Սերմի յուղը կիրառում են հետևյալ հիվանդությունների դեպքում.

նյարդային խանգարումներ, քրոնիկական հոգնածություն, նյարդային լարվածություն;
տարբեր ծագման միգրեններ և գլխացավեր;մարսողության խանգարումներ, սրտխառնոց, լուծ;
վերին շնչառական օրգանների հարբուխային հիվանդություններ;
ցավի սինդրոմ կանանց մոտ դաշտանի, ինչպես նաև՝ կլիմաքսի ընթացքում;
միզասեռական համակարգի հիվանդություններ:

 

 

Օգտագործման եղանակները:

1. Անիսոնի ցողունը տերևների հետ միասին աղալ, ապա քամել և մզվածքից օրը 3 անգամ 2-ական կաթիլ կաթեցնել աչքերի մեջ՝ տեսողության վատացման բուժման համար:

2. Անիսոնի սերմերը չամիչի հետ միասին ծեծել ու մեղրով շաղախել և օրը 3 անգամ 1-ական ճաշի գդալ ուտել` բերանի չորության, լյարդի և փայծաղի կենսագործունեության խանգարման, թոքային հյուսվածքների բորբոքումների բուժման համար:

3. Անիսոնի արմատն աղալ, քամել և ստացված մզվածքից օրը 3 անգամ 50-ական գ խմել` լեղաքարային և միզաքարային հիվանդությունների բուժման համար (ըստ Ամիրդովլաթ Ամասիացու): Անիսոնի փոխարինողը սամիթի սերմն է, իսկ հակաթույնը` նեխուրն է:

Ավելի մանրամասն Անիսոնի թուրմեր պատրաստելու մասին՝ ԱՅՍՏԵՂ․



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․