Թոքերի լորձ, հազ... ազատվիր այս հրաշք օշարակի միջոցով


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Սա իսկապես բնական ու օգտակար դեղամիջոց է, որը կարող է բուժել հազն ու թոքերից հեռացնել լորձը: Այս միջոցը կարող են օգտագործել ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները:

Գազարն ու հատկապես գազարի հյութը շատ հարուստ է հակաօքսիդանտներով: Այն օգնում է նաև նվազեցնել արյան բարձր ճնշումը: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ քամած գազարի հյութ, քանի որ այն պարունակում է ավելի մեծ քանակությամբ սնուցող նյութեր:

Գազարը հայտնի է նաև մի շարք այլ առավելություններով

• Այն բարձրացնում է իմունիտետն ու կառավարում է սրտանոթային հիվանդությունները
• Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
• Կանխում է քաղցկեղածին հիվանդությունների առաջացումը
• Կանխում է ակնեի առաջանալը
• Հանդիսանում է մաշկի համար անհրաժեշտ վիտամինների աղբյուր
• Հարուստ է կալցիումով
• Օգնում է մարսողությանը
• Մաքրում է ամբողջ օրգանիզմը:

 

 

Օշարակի պատրաստման համար հարկավոր է՝

• ½ կգ գազար
• 3- 4 ճ/գ մեղր
• ջուր

Պատրաստման եղանակը՝

Բաժանեք գազարը մանր կտորների ու լցրեք այն ջրի մեջ: Ապա եփեք գազարը այնքան ժամանակ, մինչև որ այն դառնա փափուկ, որից հետո վերցրեք այն կրակի վրայից: Քամեք ջուրը առանձին տարայի մեջ ու թողեք այն սառչի: Մանրացրեք գազարը բլենդերով կամ պատառաքաղով:
Գազարի եփուկի մեջ ավելացրեք մեղր ու լավ խառնեք, որից հետո նրա մեջ ավելացրեք գազարի խյուսը: Պահեք օշարակը սառը տեղում:

Օրվա ընթացքում ընդունեք 3- 4 ճ/գ օշարակ: Արդյունքը տեսանելի կլինի արդեն 1- 2 օր հետո:




Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․