Ալոճենու ծաղիկների, պտղի օգտակար հատկությունները, բուժիչ բաղադրատոմսեր


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Հարյուրավոր տարիներ հայտնի են ալոճենու օգտակար հատկությունները: Այն` որպես բազմաթիվ հիվանդությունների կանխարգելիչ և բուժական միջոց, օգտագործել են դեռևս մեր նախնիները:

Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում են այս բուժիչ բույսերի բոլոր մասերը, բայց առավել օգտակար են ծաղիկները, որոնցից պատրաստում են եփուկներ, թեյեր և թուրմեր: Օգտագործվում են թրջոցների տեսքով,- հայտնում է Lifeinfo.am-ը:

Խորհուրդ չի տրվում օգտագործել ալոճի ծաղիկներից պատրաստված դեղամիջոցներ անհատական անընդունելիության դեպքում, հղիության և կերակրման շրջանում: Հիշեք, որ ալոճենին հղիության ժամանակ ունի իր հակացուցումները, որոնց մասին պետք է իմանա մայրանալ պատրաստվող յուրաքանչյուր կին:

Օգտակար հատկությունները
Շնորհիվ բազմաթիվ օգտակար նյութերի և տարբեր վիտամինների, որոնք պարունակվում են ալոճենու ծաղիկներում, դրանք կիրառվում են բազմաթիվ հիվանդությունների բուժման մեջ, առաջին հերթին` սրտանոթային համակարգի հետ կապված: Նրանք մտնում են նաև որոշ դեղագործական պատրաստուկների կազմի մեջ:

 

 

Ալոճենու ծաղիկների բուժական հատկությունները հետևյալն են.

  • միզամուղ;
  • կոփող;
  • հակաբորբոքային;
  • անոթները լայնացնող;
  • ջերմիջեցնող:
  • Ալոճենու առավել արժեքավոր հատկություններին կարելի է դասել սիրտ — անոթային հիվանդությունների առաջացման կանխարգելման հատկանիշը: Այդ բույսի ծաղիկներից պատրաստված դեղերը օգտագործվում են արյան անոթների ընդլայնման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման համար: Ալոճենու ծաղիկները կիրառվում են ճնշման նվազեցման նպատակով:

Կիրառվում են ալոճի ծաղիկները նաև հիպերտոնիայի բուժման սկզբնական շրջանում, ինֆարկտի հետևանքների և սրտի մկանային թուլության ժամանակ:

Կարևոր է. չմոռանանք, որ ալոճենու պտուղների օգտակար հատկությունները ոչ պակաս արժեքավոր են, քան ծաղիկներինը, և կիրառվում են բազմաթիվ հիվանդությունների բուժման դեպքում:

Քանի որ ալոճենու ծաղիկները պարունակում են բաղադրիչներ, որոնք ունեն արդյունավետ ազդեցություն նյարդային համակարգի վրա, դրանք կիրառվում են սթրեսի դեմ պայքարում` որպես հուզական զգացումների վերացման միջոց: Օգնում են նրանք միգրենի, գլխացավերի դեպքում, բացի այդ, կարգավորում են քունը և ազատում անքնությունից: Ալոճի ծաղիկներից պատրաստված թեյը հանում է աչքերի հոգնածությունը:

Օգտագործվում են ալոճենու ծաղիկները նաև որպես միջոց այտուցների և ռևմատիզմի դեմ: Դրանից պատրաստված դեղորայքը խորհուրդ է տրվում շաքարային դիաբետի դեպքում, քանի որ օգնում է նվազեցնել արյան շաքարի մակարդակը: Օգտագործվում են նաև դաշտանի հետ կապված կանացի խնդիրների դեպքում:

Խորհուրդ չի տրվում ընդունել մեծ չափաբաժիններով, քանի որ հնարավոր է գերդոզավորում, որը կարող է պատճառ հանդիսանալ սրտխառնոցի, ճնշման իջեցման և գլխապտույտի:

Թեյ ալոճենու ծաղիկներից
Երբ գիտեք, թե ինչպես եփել և խմել ալոճենին, հեշտությամբ կարող եք կիրառել այն բուժման նպատակով:

Կարող է օգնել տարբեր հարբուխային հիվանդությունների դեպքում:
Շնորհիվ իր ջերմիջեցնող հատկությունների, այդ բույսերի ծաղիկները կիրառվում են բարձր ջերմաստիճանի իջեցման համար:
Անփոխարինելի է թեյը որպես կանխարգելիչ միջոցներ շնչառական հիվանդությունների դեմ։
Պարբերաբար օգտագործելով այն` դուք կպաշտպանեք ձեր օրգանիզմը տարբեր վիրուսներից և վարակներից, որոնք կարող են հարուխի պատճառ դառնալ:

Ծաղիկներից պատրաստված թրջոցները օգտակար են տարբեր մաշկային հիվանդությունների ժամանակ: Նրանք լավ միջոց են դերմատիտի, ալերգիկ ցանի բուժման համար: Օգնում են նաև այրվածքների դեպքում:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․