Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մեզանից շատերը իրենց առավոտը սկսում են 1 բաժակ բուրումնավետ սուրճով: Սակայն, եթե դուք փոխեք ձեր սովորություներն ու սկսեք ամեն առավոտ խմել մեկ բաժակ տաք ջուր, ապա ձեր օրգանիզմը միանշանակ առողջ կլինի: Կարող եք այնտեղ նաև ավելացնել մի փոքր կիտրոնահյութ: Նման ջուրը նպաստում է մարսողության կարգավորման ու նյութափոխանակության մնացորդների հեռացմանը:
Բացի այս ամենից, այդ սովորությունը հղի է առողջության համար մի շարք այլ առավելություններով՝
1. Բարելավում է արյան շրջանառությունը
Նման պրոցեդուրան օրգանիզմից դուրս է բերում տոքսիներն ու նպաստում արյան շրջանառության կարգավորմանը:
2. Մաքրում է մարսողության օրգանները
Առավոտյան մեկ բաժակ տաք ջուր օգտագործելով դուք մաքրում եք ձեր օրգանիզմը: Հեղուկը օգնում է ստամոքսում սննդի քայքայմանն ու աջակցում է աղեստամոքսային տրակտի աշխատանքին:
3. Նպաստում է քաշի կորստին
Այս սովորությունը ևս կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից, քանի որ տաք ջուրը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը և նման կերպ արագացնում է նյութափոխանակությունը: Հետևաբար մարդու օրգանիզմը սկսում է ճարպն ավելի արագ այրել:
4. Դանդաղեցնում է ծերացման պրոցեսը
Այս սովորությունը իսկապես կարող է դանդաղեցնել ծերանալու պրոցեսը, քանի որ քաղցած ժամանակ տաք ջրի օգտագործման արդյունքում օրգանիզմից դուրս են գալիս տոքսիները և օրգանիզմը դառնում է ամուր, մաքուր և առողջ:
5. Օգնում է գերսնուցման դեպքում
Ստամոքսի հետ կապված խնդիրները, որպես կանոն, տեղի են ունենում աղիների վատ ֆունկցիոնալության հետևանքով, իսկ օրգանիզմում ջրի բացակայությունն առաջացնում է ստամոքսի փքվածություն և սուր ցավեր: Իսկ ամեն առավոտ 1 բաժակ տաք ջրի օգտագործումը կօգնի խթանել աղիների աշխատանքն ու կապահովի օրգանիզմի նորմալ ֆունկցիոնալությունը: