Գազարի 12 հիանալի հատկությունները՝ մաշկի, մազերի և առողջության համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Քաղցր և խրթխրթան գազարը կազմում է սննդակարգի կարևոր բաղկացուցիչ մասը: Բացի հյութեղ համից, այն պարունակում է բետա կարոտին և այլ օգտակար բաղադրիչներ` ինչպես օրինակ A վիտամին, հանքանյութեր և հակաօքսիդանտներ:

Գազարն առաջարկում է մի շարք առողջարար հատկություններ, հատկապես աչքերի, մաշկի, մարսողական համակարգի և ատամների համար: Գազարը հաճախ ընդգրկում են հյութային թերապիայի մեջ որոշակի հիվանդությունների բուժման համար: Գազարն ի սկբանե աճեցվել է բուժական նպատակով: Այս բանջարեղենը կարելի է ուտել հում կամ պատրաստված: Այն ծառայում է որպես ճարպի փոխարինիչ և խտացնող միջոց` ապուրներում: Գազարի ապուրի տաք բաժակը սնուցում է ձմռանը:

Ինչո՞վ է գազարն օգտակար է առողջության համար
Այս խրթխրթան բանջարեղենը շատ կալորիա և ընդհանրապես ճարպ չի պարունակում: Սակայն, այն կարող է լրացնել A վիտամինի և հակաօքսիդանտների անհրաժեշտ չափաբաժինը:

 

 

1. Աչքերի Խնամք
Գազարը շատ օգտակար է աչքերի համար, շնորհիվ մեծ քանակության բետա կարոտինի, որը լյարդում վերածվում է A վիտամինի: Այս վիտամինը ցանցաթաղանթում վերածվում է ռոդոսպին կարմիր պիգմենտի, որն անհրաժեշտ է գիշերը տեսնելու համար: Բետա կարոտինը բարելավում է գիշերային տեսողությունն ու պաշտպանում է աչքերի խնդիրներից` գլաուկոմա, մակուլար խնդիրներ և կատարակտ:

2. Սրտանոթային համակարգ
Գազարը պարունակում է տարբեր հակաօքսիդանտներ և պոլիացետիլին, որոնք պաշտպանում են սիրտը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կարոտինոիդների օգտագործումը նվազեցնում է սրտի հիվանդությունների հնարավորությունը: Բացի բետա կարոտինի հարուստ պաշարից, գազարը նաև պարունակում է ալֆա կարոտին և լուտեին: Գազարի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է սիրտը օքսիդատիվ վնասից, խոլեստերինի մակարդակի բարձրացումից, քանի որ այն պարունակում է լուծվող մանրաթելեր, որոնք արգելում են դառը թթուները:

 

 

3. Քաղցկեղի կանխարգելում
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գազարի օգտագործումը կրճատում է թոքի, կրծքի և հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունը: Սա այն պատճառով, որ գազարը հարուստ է պոլիացետիկ հակաօքսիդանտ ֆալկարինոլով, որը պայքարում է քաղցկեղածին բջիջների դեմ: Նույն ձևով, գազարն ունի նաև քաղցկեղածին բջիջների աճը կանխարգելող հատկություն և նպաստում է մարսողական համակարգի առողջացմանը:

4. Իմունային Համակարգ
Գազարը պարունակում է մի շարք սնուցող նյութեր և հակաօքսիդանտներ, C վիտամին, որոնք խթանում են իմունային համակարգը: Գազարի կանոնավոր օգտագործումն ապահովում է ընդհանուր մարմնի պաշտպանություն:

5. Ատամների առողջություն
Գազարն օգտակար է ատամների և բերանի խոռոչի համար, այն հեռացնում է ատամի մածուկից կամ սննդից մնացած հետքերը:

Գազարը խթանում է թքի արտադրությունը, որն ինքնին ալկալային հիմք ունի և կարգավորում է թթուների առաջացնումն ու կանխարգելում խոռոչներ առաջացնող բակտերիաների տարածումը: Գազարում պարունակվող հանքանյութերը կանխում են ատամների քայքայումը:

6. Օրգանիզմի մաքրում
Ինչպես նշեցինք, գազարը պարունակում է առատ վիտամին A, որն օգնում է լյարդին հեռացնել օրգանիզմից տոքսինները: Այն կրճատում է լյարդում ճարպի կուտակումները: Լուծելի մանրաթելերը մաքրում են հաստ աղիքը:

7. Հակատարիքային հատկություն
Բետա կարոտինի պարունակությունը գործում է որպես հակաօքսիդանտ և կանխում է բջիջների վնասը` կարգավորելով մետաբոլիզմը: Այսպիսով այն ունենում է հակատարիքային էֆեկտ:

 

 

8. Դաշտանի ընթացքում և հետո
Գազարի հյութը շատ օգտակար է կանանց համար: Ֆիտոէստրոգենը մեղմացնում է ցավերը և կարգավորում է արյան հոսքը: Այն նաև օգտակար է կանանց հետդաշտանային տարիքում:

9. Հղիություն
Գազարը հատկապես օգտակար է հղիության ընթացքում, քանի որ այն օգնում է պտղի զարգացմանը և կրճատում ինֆեկցիաների և թերզարգացման հավանականությունը:

Գազարի կանոնավոր օգտագործումը նպաստում է կաթնարտադրությանը և բարելավում կաթի որակը:

10. Կաթված
Հարվարդի Համալսարանի կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ շաբաթական վեց գազար օգտագործող մարդկանց մոտ կաթված ստանալու հավանականությունը ավելի փոքր է, քանի ամսական մեկ գազար օգտագործողներինը:

11. Կալցիումի աղբյուր
Մեզանից քչերը գիտեն, որ գազարը պարունակում է կալցիում, ինչը կենսական նշանակություն ունի երեխաների և կանանց ոսկորների աճի և զարգացման գործում:

12. Մարսողական համակարգ
Գազարը մանրաթելի լավ աղբյուր է, որը կարգավորում է մարսողությունը: Այն օգտակար է փորկապության և թթվայնության համար: Մանրաթելերն նպաստում են նաև քաշի նվազեցմանը` խուսափելով արյան մեջ շաքարի տատանումներից:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․